Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

21 փետ 2020 12:25

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Արցախում բերման ենթարկում Բակո Սահակյանի իշխանությանն ընդդիմացող ակտիվիստներին

Արցախում ցույցեր են ընթանում, ցուցարարները նշում են, որ պայքարում են «ռեժիմի վերարտադրման դեմ», ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմ։
***
Փետրվարի 20-ի երեկոյան ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգ է ստացել, որ մի խումբ քաղաքացիներ քաղաքական կոչերով ուղեկցվող ավտոերթ են իրականացրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում, որի ընթացքում ոստիկանությունը վարչական ձերբակալման է ենթարկել 8 հոգու:
     Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն, ծանոթացել դեպքի հանգամանքներին, ինչպես նաև զրույցներ ունեցել վարչական ձերբակալման ենթարկված անձանց հետ:
     Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել ոստիկանությունից՝ քաղաքացիներին ազատությունից զրկելու հիմքերի, նրանց կարգավիճակի և վարվող ընթացակարգերի վերաբերյալ: Ոստիկանությունը պարզաբանել է, որ քաղաքացիներին ազատությունից զրկելու հիմքը ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելն էր, որի հետևանքով կիրառվել է վարչական ձերբակալում:
Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ վարչական կարգով ձերբակալված բոլոր 8 անձինք ազատ են արձակվել երեք ժամվա ընթացքում, այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր