Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

24 փետ 2020 13:35

Արցախի ինքնորոշման հարցը մշտապես եղել ու մնում է, տրամաբանորեն չի կարող վերանալ մեր օրակարգից

«Բոլոր նրանք, ովքեր հետևում են գործընթացին, վստահաբար, չեն առաջնորդվում ինչ-որ առանձին վերցրած հանգամանքով, այլ իր համապարփակության մեջ են տեսնում ամենը։ Ի՞նչն է Ձեզ դրդել՝ ենթադրելու, որ մենք կարող ենք վերանայել շատ էական  կարևոր սկզբունք»,- այսօր ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում ավելի շատ է խոսվում ԼՂ անվտանգության մասին և արդյոք ազգերի ինքնորոշման հարցը երկրորդ պլան է մղվել։
Զոհրաբ Մնացականյանն այս առումով  մեջբերեց Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթի հատվածը՝  Արցախի ինքնորոշման իրավունքի մասին,  ընդգծելով, որ այս հարցը մշտապես եղել և մնում է և տրամաբանորեն չի կարող վերանալ մեր օրակարգից։
«Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը։ Այս սկզբունքի ճանաչումը  ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: «Առանց սահմանափակման» տերմինը պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքն ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական  քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչն արտահայտվեց նաև 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայով. այս ամենն ընդգծում են Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը»,-ասաց նախարարը, ընդգծելով, որ սա հնչեցվել է ընդամենը 2 ամիս առաջ և նաև առաջին անգամը չէր և սա կարևորագույն տարր է ԼՂ խաղաղ կարգավորման հարցում մեր մոտեցման մեջ։
«Որևէ կերպ կասկածի տակ դնել այդ մոտեցումը և ենթադրել, որ անվտանգությունն ու ստատուսը միմյանցից տարանջատված են, կարծում եմ, որ որևէ առիթ մենք չենք տվել և  նպատակ չունենք տալու»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Անդրադառնալով հարցին, որ Արցախում ԱԽ նիստից հետո սահմանին ունենք վիրավոր, Մնացականյանն ասաց, որ չափազանց մտահոգիչ է, քանի որ էսկալացիայի ռիսկերի նվազեցման տարրը կարևորագույններից է՝ բանակցային ողջ փաթեթում։
«էսկալացիայի ռիսկերի աճը հնարավորություն չի տալու առաջընթաց ունենալ  բանակցային գործընթացում։ Մենք ունենք  կարևոր ձեռքբերում 2019թ․-ին՝ էսոկալացիայի ավելի նվազ պատկեր ունենալ, որի համար օգտագործվում է ուղիղ գիծը։ Իհարկե, երբ ասում եմ նվազ, ինձ համար դժվար է, քանի որ եղել են զոհեր և յուրաքանչյուր 1 զոհն արդեն ավելի քան շատ է։ Շատ էական է պահպանել դա։ Վտանգի և վտանգի սպառնալիքի մոտեցումները չեն աշխատելու և դրանք  խստորեն մերժվում են հայկական և ղարաբաղյան կողմից»,-ասաց ԱԳ նախարարը։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարը համատեղ մամուլի ասուլիս էր անցկացնում Երևանում գտնվող Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակի հետ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր