Մայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվել է մատաղ և օրհնված ջուր          Գնում ենք Սահմանադրական դատարան, ամոթի ու անարգանքի սյունին գամելու դատավորներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել       Նա իմ ուսուցիչն է, անկախ նրանից կհամաձայնվեմ Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից արտահայտությունները բոլոր առումներով    

19 օգոս 2016 18:32

Ինձ համար անընդունելի է գոտկատեղից ներքև հարվածներ հասցնելը. Տեսանյութ

Օգոստոսի 19-ին «Հայացք» մամուլի ակումբը հյուրընկալել էր  Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին և փաստաբան Գարիկ Մալխասյանին:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ձերբակալվել էր հուլիսի 30-ին, նրա դեմ հարուցվել էր քրեական գործ` զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով: Իսկ օգոստոսի 17-ին գրավի դիմաց ազատ արձակվեց:  Ասուլիսին նա հայտարարեց ,որ իրեն ձերբակալելը անհիմն և ապօրինի էր. «Մենք քաղաքացիական բողոք ենք ներկայացրել, մեր զորակցությունն ենք հայտնել «Սասնա ծռերին»: Մեր պայքարը եղել է քաղաքական և այդպես էլ պետք է շարունակվի: Մեր ձերբակալությունները քաղաքական հետապնդում էր, ոչ մի հիմք չկար՝ ամբողջովին ապօրինի էր: Տեսել եք՝ քարը ձեռքերին ոստիկանությունից ինչ էին իրականացնում, ինչ խմբավորումներ էին գործում ոստիկանների հետևում, քաղաքացիական անձինք՝ ձեռքներին տարբեր տեսակի ձողեր: Այս ամենը դուք արձանագրել եք, ինչի համար շնորհակալ եմ, հենց դրա շնորհիվ ապացուցվել է իմ ու մնացած քաղբանտարկյալների անմեղությունը: Քրեական գործ հարուցելը ապօրինի, շինծու, քաղաքական հաշվեհարդար տեսնող քայլ էր, ոչ ավելին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ Հայաստանին պետք է ինքնիշխանության վերականգնում և դրա առաջին քայլը պետք է լինի իշխանափոխությունը. «Ինձ համար իշխանափոխության ընդունելի տարբերակը եղել է և մնում է քաղաքացիական անհնազանդությունը: Համոզված եմ եղել և համոզված եմ, որ Հայաստանին պետք են արմատական փոփոություններ»,- եզրափակեց նա:

Նա նաև ասաց, որ իր պայքարը շարունակելու է, լինելու է հրապարակում, առաջին շարքում, իր կուսակցական ընկերների և ընտանիքի անդամների հետ, ինչպես եղել է Սարի թաղում. «Իմ հայրն էլ է այնտեղ եղել, իմ եղբայրներն էլ: Ես երբևիցե ժողովրդի մեջքի ետևում չեմ թաքնվում»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սատարել են իրեն. «Շնորհակալ եմ բոլոր այն անձանց՝ պատգամավորներին, հասարակական դաշտի ներկայացուցչներին, որոնք իմ ազատության և մյուս քաղբանտարկյալների ազատության համար են պայքարում»: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց Լյովա Խաչատրյանին՝ իր մարդկային ամենաբարձր հատկանիշների համար, որը պատգամավորների հետ ստորագրահավաք է կազմակերպել: Նաև շնորհակալություն հայտնեց բոլոր այն պատգամավորներին, որոնք չեն հասցրել մեկ ժամվա ընթացքում ստորագրել ձևաթուղթը:

Արմեն Մարտիրոսյանը  անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի 1in.am-ին տված  հարցազրույցում հնչեցրած հարցադրումներին: Նա նշեց, որ անթույլատրելի է համարում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գնահատականը. «Ինձ համար անընդունելի է գոտկատեղից ներքև հարվածներ հասցնելը: Ես կարող եմ բաց ճակատով իմ մոտեցումն ասել: Ես հետևից չեմ խոսում, անազատության մեջ գտնվող անձի հետևից չեմ խոսում: Իմ գործունեության ընթացքում բոլորը գիտեն, որ ես բացառապես քաղաքական գործունեություն եմ իրականացրել, ոչ թե ասել եմ, այն,  կամ մեկին քննադատել ու վիրավորել եմ  ինչի համար գումար են տվել: Ես երբեք ինձ թույլ չեմ տվել որևէ կալանավորվածի հետ կապված հարցադրումներ հնչեցնել, որքան էլ հիմնավոր լինեն, բայց այս պարագայում ինքը, ցավոք, իմ մասին խոսքեր ասաց, որոնք ոստիկանության ներկայացուցիչներ էին ցուցմունքներում գրել և դրանք իրականությանը չեն համապատասխանում: Ընդ որում որոշ հարցադրումներ էր արել, որոնք նույնիսկ ոստիկանները և իշխանության ներկայացուցիչները չեն արել: Եթե ես աում եմ «Սասնա ծռերը» և ժողովուրդը պետք է միանան, իրենք կարող են հասկանալ էլեկտրական զոդում կամ սուպերսոսնձով իրար կպնել: Ասածիս  իմաստն այն է եղել, որ «Սասնա ծռեր»- ը պետք է ազատ լինեն և ժողովրդի հետ լինեն: «Սասնա ծռեր»-ի պահանջները քաղաքական են, և քաղաքական համակարգող խմբի անդամների պահանջները բացառապես եղել են քաղաքական պահանջների ձևակերպումը և դրանց լուծման վերաբերյալ քաղաքական լուծումներ առաջարկելը»,- ընդգծեց Ա. Մարտիրոսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր