Վարչապետի թեկնածուն պետք է «փսիխոյի թուղթ» հանի, որ այլևս պետության ղեկին գժեր չունենանք          Պահ-պահ-պահ, չաղանում ենք, էս քարոզարշավի վատ կողմն է, Փաշինյանը՝ Դավթաշենում       Տեսանյութ.Նարեկ Կարապետյանը Զարթոնք գյուղում ներկայացրել է Սամվել Կարապետյանի ծրագրերը    

29 փետ 2020 15:00

Ինչու է Թբիլիսին չեղարկել դեպի Երևան 2 չվերթները. մանրամասներ

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Թբիլիսիից դեպի Երևան Georgian Airways և Armenia Aircompany ավիաընկերությունների այսօր նախատեսված չվերթների չեղարկումը կապված է այդ ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։ 

«Տեղեկացնում ենք, «Georgian Airways» և «Armenia Aircompany» ավիաընկերությունների այսօր՝ ժամը 18։50-ին նախատեսված Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը բացառապես պայմանավորված է այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։


Ավիաընկերությունների պնդմամբ, վաղվանից ավիաչվերթները կշարունակվեն ըստ ժամանակացույցի»,– ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Թբիլիսիից Երևան նույն ժամին պետք է թռիչք կատարեին Georgian Airways և Armenia Aircompany ընկերությունների ինքնաթիռները, սակայն երկու չվերթներն էլ չեղարկվել են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր