Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Opel»-ը և «ՎԱԶ 2106»-ը, վիրшվոր կա          Ոչ մի սպառնшլիք մեզ վրա չի ազդի՝ ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Գրենլանդիայում, ո՛չ էլ աշխարհի որևէ այլ վայրում       ԱՄՆ նախագահը հրահրել է ցուցարարներին և խոստացել նրանց ռազմակшն աջակցություն    

01 մար 2020 16:30

Տեսանյութ. Մարտի վերջին նախատեսված գարնանային արձակուրդները տեղափոխվել են մարտի 2-8-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Կորոնավիրուսի և ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդ հայտարարելուն:
«Որոշում ենք կայացրել մարտի վերջին նախատեսված դպրոցական գարնանային արձակուրդները տեղափոխել եկող շաբաթ՝ մարտի 2-ից 8-ը ներառյալ:
Խոսքը վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատություններին, դպրոցներին, քոլեջներին, արվեստի դպրոցներին, ուսումնարաններին և բուհերին:

Ուսումնական հաստատությունների ղեկավարները համապատասխան հրամանը կստանան վաղն առավոտյան:
Կառավարությունն ու շտաբն այս ընթացքում կուսումնասիրեն իրավիճակը, և շաբաթվա վերջին որոշում կկայացվի հետագա անելիքների և դասերը վերսկսելու վերաբերյալ:

Մեր երեխաների անվտանգությունը, առողջությունը և փոխվստահության մթնոլորտը մեզ համար կարևոր են, և այս որոշումը նաև որոշակի կանխարգելիչ նշանակություն կունենա:
Հորդորում եմ հետևել միայն պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալ տարածվող լուրերից և շահարկումներից։
Մենք ամենժամյա ռեժիմով հետևում ենք զարգացումներին: Բոլորին առողջություն եմ մաղթում»,- նշել է Արայիկ Հարությունյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր