«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

04 մար 2020 13:05

Իշխանությունները չեն ցանկանում զբաղվել թափառող կենդանիների վնասազերծման հարցում բացթողումներով

Երեւանի քաղաքապետարանը, ոստիկանությունն ու կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսական մարմինը չեն ցանկանում զբաղվել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում բացթողումներով: Այս մասին մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անասնաբույժ Հրանտ Դավոյանը:  

Նրա խոսքով՝ վերջին շրջանում ՀՈԱԿ-ի գործունեության մեջ հետընթաց է նկատվում, եւ պատճառը գլխավոր անասնաբույժի ցածր պրոֆեսիոնալությունն է: «Հիվանդ շները չեն մեկուսացվում, ինչի արդյունքում նկատվում է առողջ կենդանիների շրջանում հիվանդությունների աճ, ապա նրանք բաց են թողնվում քաղաքի այլ վայրերում, եւ վերջին հաշվով դա կարող է հանգեցնել որոշ հիվանդությունների, օրինակ՝ լեյշմանիայի տարածմանը: Բացի այդ, գումար է ծախսվում արդեն ստերիլիզացված շների վրա, ինչը նվազեցնում է ամբողջ ծրագրի իրականացման արդյունավետությունը»,- նշեց նա:

Նա հավելեց, որ տպավորություն է ստեղծվում, որ գլխավոր անասնաբույժի կողմից կլանային պայքար է մղվում Երեւանի քաղաքապետարանի դեմ՝ իրենց մարդկանց ՀՈԱԿ-ում առաջ տանելու համար: «Աշխատակիցները, իրենց հերթին, ասում են, որ եթե գլխավոր անասնաբույժը հեռանա, ապա իրենք էլ կհեռանան»,- եզրափակեց Դավոյանը:

Կենդանասեր Նաթելա Բուդաղյանը, իր հերթին, նշեց, որ ՀՈԱԿ-ի աշխատակիցները հատուկ համազգեստ, դիմակներ եւ ձեռնոցներ չունեն: «Բացի այդ, նրանք անտարբեր վերաբերմունք են ցուցաբերում կենդանիների նկատմամբ: Կարծում եմ՝ ոչ պրոֆեսիոնալիզմ դրսեւորող անձնակազմը պետք է հեռանա»,-ասաց նա:   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր