Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

04 մար 2020 14:05

Արմեն Բիլյանը մեղավոր չէ ոստիկանի սպանության մեջ. ՊՊԾ գնդի գրավման գործով հարցաքննվում են վկաները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, մեկնարկել է «Սասնա ծռեր-1» պայմանական անվանումն ստացած գործով դատական նիստը, որով որպես մեղադրյալ անցնում է 10 ամբաստանյալ, այդ թվում` Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը և այլք:

Դատական նիստին ներկա չէր Գագիկ Եղիազարյանը, քանի որ նախորդ նիստին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով սանկցիա էր կիրառվել, և նա երեք ժամով հեռացվել էր նիստերի դահլիճից: Այս նիստին էլ նախազգուշացնող սանկցիա կիրառվեց Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի նկատմամբ` դարձյալ նույն պատճառաբանությամբ:
Դատական այս նիստի ընթացքում դատարան են ներկայացել երեք վկաներ, նրանցից առաջինը հարցաքննվեց գործի անջատված մասով մեղադրյալ Թորոս Թորոսյանը, որը որպես վկա ներգրավվել է պաշտպանական կողմի միջնորդությամբ և հենց նրանց հարցերին էլ պատասխանեց Թորոս Թորոսյանը:
Թորոս Թորոսյանը, ի պատասխան հնչած հարցերի, ասաց, որն ինքը և Արմեն Բիլյանը, որը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ, ներս են մտել և առաջին 10-15 րոպեն միասին են եղել, ուստի բացառեց Գագիկ Մկրտչյանի` վիրավորում ստանալու ժամանակ Արմեն Բիլյանի մասնակցությունը:


Թորոս Թորոսյանը հրաժարվեց պատասխանել մեղադրող կողմի հարցերին, իսկ զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանը կինը պարզապես արձանագրեց, որ Թորոս Թորոսյանի տված վկայությունը սուտ է:
Նրանից հետո հարցաքննության ներկայացավ հաջորդ վկան, որն այդ օրը Գագիկ Մկրտչյանին ընդունած հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկն էր և դեպքի օրը ինքն էր ընդունել Գագիկ Մկրտչյանին, սակայն չէր հիշում կոնկրետ դեպքը, ուստի հնչած գրեթե բոլոր հարցերին պատասխանեց, որ չի հիշում:
Կողմերի միջնորդությամբ նրան տրամադրվեց հիվանդության պատմագիրը, և բժիշկը ընթերցեց այդ օրն արված իր գրառումը, որտեղ նշված էր, որ Գագիկ ՄԿրտչյանն ընդունվել է հիվանդանոց` ձախ վերին վերջույթի հրազենային վնասվածքով և որովայնի վնասվածքով, գիտակցությունը տեղն է եղել, ստացել է համապատասխան առաջին օգնություն, պատրաստվել և տեղափոխվել է վիրահատարան, օրեր անց եղել է դեղորայքային քնի վիճակում:
Այլ մանրամասներ բժիշկը պարզապես չէր հիշում:

Հարցաքննվեց նաև երրորդ վկան` կրկին անջատված գործով մեղադրյալ Էդգար Սողոմոնյանը, ում խմբի անդամները «դասալիք» են համարում. նա առաջինն էր, որ այդ օրերին լքեց ՊՊԾ գնդի տարածքը և ցուցմունք տալով ազատության մեջ հայտնվեց:
Հիշեցնենք, որ Էդգար Սողոմոնյանը երկու նիստ առաջ ներգրավվել էր որպես վկա, սակայն հրաժարվել էր հարցերին պատասխանել, իսկ նախորդ նիստին ինքնակամ ներկայացել էր և ցանկություն հայտնել վկայություն տալու: Այդ ժամանակ, ըստ էության, հերքել էր իր նախնական տված ցուցմունքը և ասել, որ Արմեն Բիլյանին չի տեսել զենքը ձեռքին:
Այս նիստին կհարցաքննվի նաև Էդգար Սողոմոնյանը:
Հիշեցնենք նաև, որ գործն ի սկզբանե դատարան էր ուղարկվել միասնական, որով անցնում էր 32 ամբաստանյալ, սակայն գործն անջատվել է և այս գործով անցնում է միայն 10 ամբաստանյալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր