Փետրվարի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Lada Priora»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտվել դաշտամիջյան հատվածում, վարորդը մшհացել է       «Ես գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ չփնտրեք, բողոքն էլ հետ վերցրեք», նոր մանրամասներ 15–ամյա աղջկա առևшնգման դեպքից    

06 մար 2020 14:34

Սահմանվել է հիվանդությունների հստակ ցանկ հաշմանդամության ժամկետի սահմանման գործընթացում կամայականություններից խուսափելու համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սահմանել է հիվանդությունների հստակ ցանկ հաշմանդամության ժամկետի սահմանման գործընթացում կամայականություններից խուսափելու համար։


Ըստ ընդունված փոփոխությունների՝ հաշվի առնելով երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները, նախագծով սահմանել են հիվանդությունների որոշակի ցանկեր, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով.
տվյալ փորձաքննության ժամանակ «մինչև 18 տարին լրանալը»՝ այն հիվանդությունների դեպքում, որոնց ժամանակ ֆունկցիոնալ խանգարումը ամենայն հավանականությամբ կշարունակվի,
3-րդ տարվա դիտարկման դեպքում «մինչև 18 տարին լրանալը»՝ այն հիվանդությունների դեպքում, որոնց ժամանակ հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով՝ ֆունկցիոնալ խանգարման կայունությունը ճշտելու համար,
5 տարի ժամկետով՝ այն հիվանդությունների դեպքում, երբ բուժական և վերականգնողական միջոցառումների արդյունքները հնարավոր է գնահատել 5 տարի անց։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր