Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, Ռուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական ​​գործողությունը          Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, ապա կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

07 մար 2020 15:47

Երեխաները նույնքան խոցելի են նոր կորոնավիրուսի նկատմամբ, որքան մեծահասակները

Չինացի գիտնականներն անցկացրած հետազոտության արդյունքում եկել են եզրակացության, որ երեխաները նույնքան խոցելի են նոր կորոնավիրուսի նկատմամբ, որքան մեծահասակները։

Այդպիսով չինացիները հերքել են տարածված այն տեսությունը, թե երեխաներին ավելի քիչ է սպառնում թոքաբորբ առաջացնող հիվանդությունը։

South China Morning Post պարբերականը գրում է, որ Covid-19-ով վարակվածների շրջանակում անցկացված հետազոտությունը  ցույց է տվել, որ այդ վիրուսով վարակված երեխաների թվի շեշտակի աճ է արձանագրվել։

Չինաստանի հարավային մասում տեղակայված Շենզեն քաղաքի վարակվածների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 365 հիվանդների 2 տոկոսը մինչև հունվարի 24-ը եղել են երեաներ, իսկ հունվարի 25-ից փետրվարի 5-ն ընկած հատվածում հիվանդների թվում երեխաների թիվը հասել է 13 տոկոսի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր