19:43 - Կորոնավիրուսային հիվանդությունից 89 ամյա պացիենտը մահացել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում         17:33 - Կարելի է ասել, որ մենք հաղթեցինք պատերազմը.Վրաստանում ծանր հիվանդներն ապաքինվում են      17:02 - Վրաստանում կորոնավիրուսի բուժման համար կիրառել են առողջացած մարդու արյան պլազման. Պաատա Իմնաձե. imedinews.ge    

09 մար 2020 12:36

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով դեղերի գներն աճել են

Կորոնավիրուսային վարակի համաճարակը դեղերի գների բարձրացման է հանգեցրել: Ավելին, աշխարհում կարող է մի քանի կարեւոր դեղերի դեֆիցիտ առաջանալ, հայտնում է BBC-ն:
Հնդկաստանը սահմանափակել է 26 բաղադրիչների եւ դրանց պարունակությամբ դեղերի արտահանումը: Դրանց թվում են պարացետամոլը, տինիդազոլ ու էրիտրոմիցին հակաբիոտիկները, պրոգեստերոն հորմոն եւ B12 վիտամինը: Փորձագետներն արդեն խոսում են այս միջոցառման արդյունքում մի շարք կարեւոր դեղերի հնարավոր դեֆիցիտի մասին:
Սահմանափակումների պատճառը կապված է կորոնավիրուսի տարածման հետ: Դեղամիջոցների բաղադրիչների արտադրողները գտնվում են Չինաստանում, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել: Իսկ շատ հնդկական արտադրողներ կախված են Չինաստանից, քանի որ այնտեղից են ստանում դեղամիջոցների արտադրության մեջ օգտագործվող ակտիվ բաղադրիչների գրեթե 70 տոկոսը:
Այսօր Հնդկաստանը բոլոր երկրներ արտահանվող գեներիկների խոշորագույն արտադրողներից է:Եթե խնդիրներ առաջանան Չինաստանի եւ Հնդկաստանի շուկաներում, ամբողջ աշխարհը կարող է տուժել դեղամիջոցների պակասից:
«Արդեն կան նշաններ, որ Հնդկաստան մատակարարումների կրճատումը հանգեցրել է գների զգալի աճի»,- նշել է Oxford Economics-ի առաջատար տնտեսագետ Սթիվեն Ֆորմանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր