19:43 - Կորոնավիրուսային հիվանդությունից 89 ամյա պացիենտը մահացել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում         17:33 - Կարելի է ասել, որ մենք հաղթեցինք պատերազմը.Վրաստանում ծանր հիվանդներն ապաքինվում են      17:02 - Վրաստանում կորոնավիրուսի բուժման համար կիրառել են առողջացած մարդու արյան պլազման. Պաատա Իմնաձե. imedinews.ge    

09 մար 2020 14:22

«Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ ինքն է այս ամենի պատասխանատուն». Ժիրայր Սեֆիլյան

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՉԹՈՂՆԵՆՔ, ՈՐ ՄԱՖԻԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԻ ԵՎ ԱՐՑԱԽՆ ԱՆՋԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ -3
Արցախում ընտրությունների քողի տակ տեղի է ունենում մաֆիայի վերարտադրություն:
Մաֆիան արդեն որոշել է, թե ում միջև և ինչ չափաբաժիններով է բաշխվելու իշխանությունը, ինչի մասին կհայտարարվի ընտրությունների անվան տակ կազմակերպվող շոուի ավարտին: Նույն վիճակն է, ինչ էր Հայաստանի մնացյալ հատվածում նախորդ ռեժիմի օրոք: Եթե Նիկոլ Փաշինյանը 2018թ. ապրիլի 23-ին՝ հենց Սերժ Սարգսյանի հրաժարականի պահից, հրաժարված չլիներ հեղափոխությունից, ապա Արցախում լրիվ ուրիշ իրավիճակ կլիներ: Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միանալու խոչընդոտները, առաջին հերթին՝ նախագահի ինստիտուտը և նախագահական ընտրությունները, պետք է արդեն վերացած լինեին:
Թեկուզ մաֆիայի՝ իշխանության ղեկին լինելու պայմաններում, ազատության շունչը, այդուհանդերձ, հասել է Արցախ և այնտեղ արդեն ձևավորվել է ընդվզելու պատրաստ շերտ: Բայց քանի որ Արցախում Երևանի վերահսկողությունը շատ թույլ է, այս երկուսի միջև էապես մեծանում է բախման հավանականութունը, ինչի հետևանքով կարող են նաև զոհեր լինել:
Վիճակն այնքան է սրվել, որ Արցախի ՊԲ-ն աննախադեպ հայտարարություն է տարածել Բանակն ընտրությունների գործընթացում չներքաշելու վերաբերյալ:
Բանակին ընտրությունների մեջ ներքաշելու պատճառով անձնակազմի նկատմամբ վերահսկողության թուլացման վտանգավոր երևույթի մասին էին վկայում նաև նախորդ ամիսների ընթացքում տեղի ունեցած սպանություններն ու ինքնասպանության հասցնելու դեպքերը:
Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ ինքն է այս ամենի պատասխանատուն: Նա այսօր էլ կարող է չեզոքացնել վտանգավոր զարգացումները:
Բարեբախտաբար, ներկայումս Արցախում սկսվել է մի գործընթաց, որը նպատակ ունի մոբիլիզացնելու ժողովրդին, նրա պարտադրանքով հեռացնելու տեղի իշխող մաֆիային և կանխելու նման աղետալի զարգացումները:
Որպես Արցախում մաֆիային տապալելու և Արցախի միացումն ավարտին հասցնելու ջատագով ուժ, մենք ջանքեր ենք գործադրում այս գործընթացը հզորացնելու և հաղթանակի հասցնելու համար:
Հաջողության հասնելու համար մենք կարիք ունենք Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցների մասնակցության և աջակցության: Առաջիկա օրերին կներկայացնենք աջակցության մեխանիզմը»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր