Շիրակի փողոցում բшխվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն․ 4 վիրшվորներից մեկը հղի կին է, մյուս երեքը՝ երեխաներ          Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ ՀՀ կառավարությունը չունի       Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ՝ Զելենսկու հետ հանդիպումից առաջ    

10 մար 2020 14:32

Դենգե կոչվող տենդ.Կորոնավիրուսի նոր ախտանշաններ են հայտնաբերվել

Մի խումբ սինգապուրցի բժիշկներ հայտնաբերել են կորոնավիրուսի նոր ախտանիշներ: Այս մասին տեղեկացնում է The Lancet պարբերականը:

Բժիշկների տվյալներով՝ որոշ հիվանդների մոտ ախտորոշվել է դենգե կոչվող տենդը: Նրանք բողոքել են բարձր ջերմությունից ու քորից: Միևնույն ժամանակ նրանց մոտ չեն նկատվել կորոնավիրուսին հատուկ ախտանշաններ:

Հատկանշական է, որ տենդից բուժումը չի օգնել, դրանից հետո նրանք սկսել են բողոքել դժվար շնչառությունից: Երբ նրանց ստուգել են կորոնավիրուսի համար, անալիզները դրական պատասխան են տվել:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 80 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր