Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

12 մար 2020 17:01

Կորոնավիրուսի նոր ախտանիշները.կարևոր է ճանաչել դանգո տենդի կեղծ-դրական արդյունքները

Սինգապուրում բժիշկները  հայտնաբերել են  կորոնավիրուսի նոր ախտանիշներ: rbc.ru-ի հաղորդմամբ,  հետազոտության արդյունքները հրապարակել են Lancet ամսագրում:
Բժիշկները պատմել են, որ կորոնավիրուսով պացիենտների մոտ սկզբում ախտորոշել են դանգո տենդ: 57-ամյա տղամարդուն փետրվարի 9-ին հոսպիտալացրել են բարձր ջերմությամբ և հազով: Թրոմբոցիտների քանակը նրա արյան մեջ քիչ է եղել, իսկ կրծքավանդակի ռենտգենոգրաման նորմալ է եղել: Նրան դուրս են գրել, երբ դանգո տենդ էսպրես-թեստը բացասական է եղել:
Սակայն հետո նա վերադարձել է կլինիկա մշտական բարձր ջերմությամբ, թրոմբոցիտների ավելի քիչ քանակով, նաև լիմֆոցիտների նվազմամբ, հազով ու շնչարգելությամբ: Դանգո տենդի կրկնակի թեստն արդեն դրական է եղել: Կրծքավանդակի ռենտգենոգրամայից հետո նաև ստուգել են կորոնավիրուսի առկայությունը, և թեստերը դրական արդյունք են ցույց տվել: Այլ անալիզները բացահայատել էին, որ նա դանգո տենդ չունի:
Երկրորդ դեպքում 57-ամյա կնոջ մոտ դարձյալ ախտորոշել են դանգո տենդ, սակայն հետո անալիզները նրա մոտ կորոնավիրուս են բացահայտել: Կինն ունեցել է բարձր ջերմություն, մկանային ցավ, թեթև հազ, դիարեա, սակայն երկու օր անց նրա վիճակը վատացել է:
«Հաշվի չառնելով COVID-19-ը՝ դանգո տենդի արագ թեստի դրական արդյունքի պատճառով՝ կարող է լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն հիվանդի, այլև հանրային առողջության համար», - ասում են բժիշկները:

Նրանք նշում են, որ կարևոր է ճանաչել դանգո տենդի կեղծ-դրական արդյունքները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր