Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

12 մար 2020 17:47

Բողոքի ակցիա՝ ընդդեմ «էքսպրես կրեդիտի». Տեսանյութ

Բողոքի ակցիա՝ ընդդեմ «էքսպրես կրեդիտի». Տեսանյութ
Այսօր կառավարության շենքի դիմաց «Էքսպրես կրեդիտ» վարկային կազմակերպությունից տուժած մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում: Ըստ ակցիայի մասնակիցների, վերոնշյալ վարկային կազմակերպությունը իսկական չարիք է ժողովրդի համար։

Բողոքի դուրս եկած քաղաքացիները պահանջում են, որ կառավարությունը միջոցներ ձեռնարկի խնդրի լուծման համար:

Ակցիայի մասնակիցներից Համլետ Մուրադյանը Hayacq.com-ին հայտնեց, որ ուզում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Տարիներ շարունակ մենք բարձրաձայնել ենք, մեր խնդրի մասին, սակայն որևէ կառույց մինչ օրս ուշադրություն չի դարձրել: Հույս ունենք, որ ժողովրդի կողմից ընտրված վարչապետը կլսի մեզ: Այս պահին միայն «Էքսպրես կրեդիտ» վարկային կազմակերպությունից տուժածներն են այստեղ, սակայն կան բազմաթիվ այլ կազմակերպություններից ու բանկերից տուժածներ, որոնք նույնպես ուզում են միանալ մեզ: Ձնագնդիկը դառնալու է ձնեմարդ, բոլորը պատասխան են տալու: Մենք չենք դադարեցնելու մեր բողոքը մինչև հարցին լուծում չտրվի»,- ասաց քաղաքացին:

Մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր