Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

17 մար 2020 10:37

Ոչ ոք չի տեսել Հայկ Մարությանին քաղաքապետարանում, չեմ բացառում, որ չի եկել ․«Հրապարակ»

«Մարտի 19-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու նիստ, որը քննարկելու է բյուջեի կատարողականը։ Եթե այնպես լինի, որ նիստը տեղի չունենա` հետաձգվի, կամ, ասենք, ավագանին չներկայանա, դա կարո՞ղ է նշանակել քաղաքապետի մեխանիկական հրաժարական՝ կատարողականի չհաստատման դեպքում իրավական հետևանքները դրան են հանգեցնում։

Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում՝ հարցրինք ավագանու ԼՀԿ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին։ «Գիտեք, խնդիր իսկապես կա, և թեպետ մենք կողմնակից ենք առողջապահական նպատակներից ելնելով նիստի հետաձգմանը, այնուհանդերձ, կա օրենքի պահանջ, և ես կարծում եմ, որ քաղաքապետը պետք է օրենսդիր մարմնի հետ քննարկումներ իրականացնի` հնարավոր լուծումներ գտնելու համար. ֆորսմաժորը` ֆորսմաժոր, բայց օրենքի տառին պետք է հավատարիմ մնալ»:

Իսկ հնարավո՞ր է կամիկաձե դառնաք` բոլորով. «Չեմ կարծում. կարծում եմ` իրավական լուծումներ կգտնվեն, չնայած իրավական կազուս կա»:

Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ չնայած իր «տիտանական ջանքերին»` ընդդիմադիր Խաժակյանին և ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին քաղաքապետ Մարությանը հրաժարվել է ընդունել, խոսել այդ մասին:

Հնարավո՞ր է քաղաքապետարանում չէր։ «Ոչ ոք քաղաքապետարանում չի տեսել քաղաքապետի գալը, ում հետ ես շփվել եմ, դա է պնդում, չեմ բացառում»,- ասաց Խաժակյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր