Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

17 մար 2020 14:50

Խաչատուրյան քույրերի գործը կարող է փակվել

Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտ»-ին, իրենց հորը սպանելու մեջ մեղադրվող Խաչատուրյան երեք քույրերի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել Քննչական կոմիտե՝ պահանջելով կատարել անցյալ տարի ընդունված և չեղարկված ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինի որոշումը, որը հանձնարարել էր քննիչներին աղջիկներին թույլ տված գործողությունները ճանաչել որպես ինքնապաշտպանության համար կատարվող գործողություններ: Քանի որ այս հանգամանքը բացառում է «հանցավոր գործողությունները», ապա անհրաժեշտություն է ծագում դադարեցնելու նրանց քրեական հետապնդումը:


Նաև նշվել է, որ փորձագետների եզրակացությունների համաձայն՝ քույրերից ամենափոքրին` Մարիային, որը հանցագործության կատարման պահին անչափահաս էր, անհրաժեշտ է հարկադիր բուժման ուղարկել: Ճիշտ է՝ խոսքն այստեղ ամբուլատոր բուժման մասին է, ոչ թե աղջկան հոգեբուժարան ուղարկելու, քանի որ նա քույրերի հետ երկար ժամանակ այցելել է հոգեբանի և հոգեբույժի: Պատճառն այն հոգեկան ապրումներն էին, որոնք քույրերը զգացել էին հոր հետ շփվելու հետևանքով անընդհատ սթրեսի, սեռական և ֆիզիկական բռնությունների և դրանց սպառնալիքների, ծեծի և այլնի պատճառով. այս փաստերի մեծ մասը հաստատվել է ՌԴ քննչական կոմիտեի սպանությունը քննող քննիչների կողմից:
Այնուամենայնիվ, «Կոմերսանտ»-ի աղբյուրները ինչպես Քննչական կոմիտեում, այնպես էլ վերահսկիչ մարմնում ասում են, որ այժմ երկակի իրավիճակ է ստեղծվել: Մի կողմից գլխավոր դատախազի տեղակալի որոշումը օրինական է, բայց մյուս կողմից` այն ժամանակվա գլխավոր դատախազը թեև չեղյալ չի համարել տեղակալի որոշումը, սակայն խնդրել է, որ քննիչներն անցկացնեն ևս մեկ փորձաքննություն:



«Այս բանավոր գործավարությունը մեզ շատ քիչ է հետաքրքրում»,- ասել է Անգելինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Պարշինը:
Ըստ նրա՝ այժմ «միայն անհրաժեշտ է կիրառել գործող օրենսդրությունը»: Պաշտպանը շեշտել է, որ արդեն նախկին գլխավոր դատախազ Չայկայի պնդմամբ իրականացված նոր քննությունը հաստատել և ամրապնդել է «փորձագետների կողմից հօգուտ աղջիկների նախկինում արված եզրակացությունները»:
Նոր փորձագիտական ​​տվյալները «միայն լրացնում և կոնկրետացնում են ընտանիքում տիրող սարսափելի իրավիճակի մասին ավելի վաղ արված եզրակացությունները, հաստատում են Միխայիլ Խաչատուրյանի՝ դուստրերի նկատմամբ դաժան վերաբերմունքի և կատարվածի հոգեբանական ազդեցության փաստերը»:

«Մասնագետները ևս մեկ անգամ ընդգծել են, որ քույրերի մոտ խորացել է անհանգստության և հուզական սթրեսի վիճակը»,- բացատրել է քույրերի պաշտպաններից մեկը՝ նշելով, որ նորից հաստատվել է՝ հուսահատության հասած աղջիկները վախեցել են իրենց հոր ագրեսիայից:
«Հուսով ենք, որ գործը կկարճվի»,- ասել են քույրերի փաստաբանները՝ շեշտելով, որ առաջիկա օրերին նրանք պետք է ստանան Քննչական կոմիտե ուղարկված իրենց միջնորդության պատասխանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր