Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 մար 2020 15:54

Տեսանյութ.Այս «հաղթանակը» շատ չի ուրախացնի մեր նախկին գործընկերոջը

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Արա Մինասյանի վերաբեյալ դատական գործին:
«Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հայրն ինձ դատի տվեց՝ պահանջելով ներողություն խնդրել իմ արտահայտությունների համար: Դատական պրոցեսը մինչ օրս ձգվել է: Առաջին և Վերաքննիչ ատյաններում Մինասյաններն ինձ «հաղթել են», Վճռաբեկ դատարանն էլ հրաժարվել է վճիռն ընդունել վարույթ և ինձ պարտավորեցրել են հերքել իմ հայտարարությունները և ներողություն խնդրել: Վճիռը կհրապարակեմ և ևս մեկ անգամ կվերահաստատեմ, որ այն ինչ ասել եմ այդ հայտարարությունների ժամանակ կրկնում եմ, ավելին՝ կհայտարարեմ, որ մեր դատական համակարգը չի վայելում ՀՀ ժողովրդի մեծամասնության վստահությունը և կարիք ունի արմատական բարեփոխումների: Այս չակերտավոր հաղթանակը շատ չի ուրախացնի մեր նախկին գործընկերոջը և խնդրում եմ նրան վերադառնալ Հայաստան ու պատասխանել քննչական մարմինների հարցերին, թե չէ, ստացվում է, որ ես պիտի ներողություն խնդրեմ մի բանի համար, որ չի եղել»,- ասել է նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր