Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

20 մար 2020 11:37

Իտալիան կորոնավիրուսի զոհերի թվով գերազանցել է Չինաստանին

Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված մահացության թվով գերազանցել է Չինաստանին. Հռոմում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակից մահացության նոր 427 դեպք: Մահվան ելքով դեպքերի թիվը երկրում հասել է 3405-ի, ինչը գերազանցում է Չինաստանում գրանցված ցուցանիշը՝ 3245 դեպք, գրում է The Guardian պարբերականը։

Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ երկրում հինգշաբթի վարակակիրների ընդհանուր թիվը 35 713-ից հասել է 41 035-ի, ինչը 15%-անոց աճ է:

Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 245 900 դեպք է գրանցվել, որից՝ 8980–ը մահվան ելքով։ Վարակից ապաքինվել է ավելի քան 88 465 մարդ։

Մինչ եվրոպական կառավարությունները պայքարում են արագ տարածվող համավարակի դեմ, Չինաստանն առաջին անգամ վարակման որևէ նոր դեպքի մասին չի հայտնել:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր