Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

20 մար 2020 15:35

Ամերիկյան գերհամակարգիչն օգնել է գտնել կորոնավիրուսի դեմ պայքարի 77 միացություն

Ամերիկյան գերհամակարգիչն օգնել է գտնել կորոնավիրուսի դեմ պայքարի 77 միացություն: Հիմա պետք է պարզել, որքանով են դրանք արդյունավետ խանգարում վիրիոններին թափանցել մարդու օրգանիզմի բջիջներ:

Գազետա.ռու կայքը գրում է, որ Օք-Ռիջի ազգային լաբորատորիայի հետազոտողներն օգտագործել են աշխարհի ամենահզոր համակարգիչը՝ IBM AC922 Summit-ը, որպեսզի բացահայտեն 77 ցածրմոլեկուլային միացություն, որոնք կարող են ընկնել կորոնավիրուսի դեղերի հիմքում: Հետազոտողները մոդելավորել են ավելի քան 8 հազար միացություն, որոնք կարող էին միանալ կորոնավիրուսի սպիտակուցների հետ՝ այսպիսով զրկելով վիրուսին կրողի բջիջները ախտահարելու հնարավորությունից: Դրանցից ընտրել են 77 ամենաարժեքավորները՝ հետագա փորձարարական հետազոտությունների համար:
Երբ չինացի հետազոտողները բացահայտել են վիրուսի գենոմը, հայտնի է դարձել, որ վարակման մեխանիզմը նման է ատիպիկ թոքաբորբի հարուցչին: Մոլեկուլյար ֆիզիկայի կենտրոնի տնօրեն Ջերեմի Սմիթը ենթադրել է, որ կորոնավիրուսը միանում է բջիջներին այնպես, ինչպես թոքաբորբինը: Նրա գործընկեր Միկոլաս Սմիթը կառուցել է կորոնավիրուսի մակերևույթին փշեր կազմավորող սպիտակուցի մոդելը: Գերհամակարգչի օգնությամբ մոդելավորել են վիրուսի փշերին տարբեր միացությունների ամրացման դինամիկան: Գիտնականներին հետաքրքրել է, ինչ տիպի միացությունները կարող են խանգարել վիրուսին կպնել մարդու օրգանիզմի բջիջներին: Ընդհանուր առմամբ, նրանք ընտրել են 77 ցածրմոլեկուլային միացություն, ինչպես արհեստական, այնպես էլ բնական ծագման: Սիմուլյացիայի ընթացքում նրանք միացել են փշերի այն հատվածների հետ, որոնք օգտագործվում են մարդու բջիջներ թափանցելու համար, դա նշանակում է, որ այդ միացությունները կարող են խանգարել վարակմանը:

Ջերեմի Սմիթն ընդգծում է, որ միայն հաշվարկները բավարար չեն, դրանց պետք է հետևի գիտափորձը: Հիմա պետք է ստուգել, թե որքանով արդյունավետ կլինեն այդ միացություններն իրականում: Սմիթը նշել է, որ ստացված արդյունքները դեռ չի նշանակում, որ իրենք գտել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը: Սակայն նրանք հուսով են, որ այդ տվյալները հիմք կծառայեն այդ միացությունների ապագա հետազոտությունների համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր