Հանրային տրանսպորտի ոչ մի վարորդ չի՞ թեստավորվել
![](https://i.ytimg.com/vi/gxfSvvKSbuE/maxresdefault.jpg)
Նա նշեց, տեղյակ է, որ ճանապարհային ոստիկանությունն էլ որոշակի գործողություններ է կատարում. «Դա մեր ձեռքերում է, ոչ մեկը մեզ չի ստիպում, որ տվյալ փոխադրամիջոցի համար նախատեսված տեղերից ավելի բարձրանանք տրանսպորտ: Բարդ շրջան է, բոլորս էլ պետք է համապատասխան քայլերի գնանք, որպեսզի իրար հետ ձեռք-ձեռքի տված պայքարենք այս վիրուսի դեմ»:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան տեղեկացրեց, որ բարձր ռիսկային տարիքում գտնվող վարորդներին հորդորել են չգնալ աշխատանքի, և նրանք չեն աշխատում: «Իսկ մյուս վարորդները ստուգվում են: Մասնավոր ընկերությունների կողմից ամեն առավոտ իրականացվում են ջերմաչափումներ: Չեմ կարող ասել, թե արդյոք կան դեպքեր, որ հորդորել են վարորդին տուն գնալ: Բայց կարող եմ ասել, որ վարորդների թեստավորվելու տվյալներ չկան, հաստատ չկան»,-հայտարարեց Սերգեյ Հարությունյանը:
Լրագրողներից մեկը նկատելով, որ ստեղծված պայմաններում հասարակությունը հոսանքի և ջրի կարիք ունի՝ հարցրեց, թե արդյոք հնարավոր չէ պայմանավորվել ՀԷՑ-ի և «Վեոլիա Ջուր» ընկերության հետ, որ պլանային անջատումներ չլինեն:
«Հարգելի ժողովուրդ ջան, պատկերացրեք քաղաքապետարանի աշխատակիցների մի շատ ահռելի զանգված առաջին իսկ օրվանից աշխատում են: Բնական է, որ առաջին օրվանից դիմել եմ ՀԷՑ-ին և «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որպեսզի պլանային անջատումներ չլինեն, մատակարարումը լինի անխափան»,- հայտարարեց փոխքաղաքապետը և օգտվելով ընձեռած հնարավորությունից շնորհակալություն հայտնեց ազգաբնակչությանը՝ զուսպ և հանգիստ լինելու համար, իսկ բուժանձնակազմին ու համայնքապետարանի աշխատակիցներին՝ ամենօրյա աշխատանքի համար: