Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

23 մար 2020 12:15

Տեսանյութ.Մենք բանակում ամեն ինչ խախտում ենք...պիտի ընտանիքի միակ տղայի և ծնող կորցրած տղայի համար բանակը մեկուկես տարի դարձնեն

Եթե ուզում եք լավ բան անել, ապա եկեք այն ընտանիքում, որտեղ մեկ տղա կա և ծնող է կորցրել, բանակն իր համար մեկուկես տարի դարձնենք, այդպես ավելի օգուտ կտանք: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի առաջ բերած նախագծի մասին:

Նշենք, որ այսօր նիստի օրակարգում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը վավերացնելու մասին «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին հարցն էր:

«Մենք խախտում ենք ամեն ինչ բանակում, ես նման բաներին շատ դեմ եմ, բանակը պետք է մնա բանակ»,- ասաց նա և հավալեց, որ եթե նպատակ ունեն լավ ծրագիր իրագործելու, ապա պիտի ընտանիքի միակ տղայի և ծնող կորցրած տղայի համար բանակը մեկուկես տարի դարձնեն: «Թե չէ, այսպես իբր ինչ ենք անում, թող մեկուկես տարի ծառայեն, որ իմանանք՝ այդ ընտանիքին օգուտ ենք տվել»,- նշեց Միքայելյանը:

Միքայելյանը առաջարկեց նաև, որ եթե զինծառայողի ծնողը ծառայության ընթացքում է մահանում, ապա պետք է զինծառայողը գոնե մեկ ամիս մարտական հերթապահության չգնա, որպեսզի հոգեբաններն իր հետ աշխատեն:

«Հասկանո՞ւմ եք, դա կլինի կարգավորող հարց: Առաջարկում եմ նաև, որ այս հարցը քվեարկության էլ չդրվի»,- դիտարկեց նա:

Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց, թե քվեարկության դնելու կամ չդնելու հարցը նախագծի հեղինակը կորոշի, և նշեց, որ հարցի վերաբերյալ շատ այլ մոտեցումներ էլ ունի:

Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր