Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին          Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան       Հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպшնnւթյան կասկածանքով կա ձերբակալված    

23 մար 2020 15:41

Մինսկն ուղղաթիռից սուրբ ջրով են ցողել, քաղաքը խաչակնքել սուրբ խաչով

Բելառուսական ուղղափառ եկեղեցու ղեկավար Մինսկի եւ Զասլավսկու միտրոպոլիտ Պավելը ուղղաթիռով օդային խաչերթ է կատարել եւ Մինսկը սուրբ ջրով ցողել՝ կապված COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման հետ:
Նշվում է, որ միտրոպոլիտ Պավելը՝ «համայն Բելառուսի պատրիարքական էկզարխը, կործանարար համաճարակի ժամանակ ղեկավարել է պատարագի երգեցողությունը եւ Մինսկի Ամենայն Սրբոց տաճարում կատարել է ջրի օրհնություն»:



«Պատարագի ավարտին Էկզարխ տիրակալը եւ վանահայրը ուղղաթիռով թռիչք են կատարել Մինսկի վրայով՝ իրականացնելով օդային խաչերթ: Թռիչքի բարձրությունից նրանք Բելառուսի բնակիչների համար Աստծո օրհնության կոչ են արել, քաղաքը խաչակնքել սուրբ խաչով եւ Ամենազոր Աստվածամոր սրբապատկերով, մայրաքաղաքը ցողել են սուրբ ջրով, որ Բարձրյալը մեր հողը եւ Բելառուսի բարեպաշտ ժողովրդին պատնեշի կործանարար համաճարակից»,- նշված է Բելառուսի ուղղափառ եկեղեցու հաղորդագրության մեջ:
Բելառուսի ուղղափառ եկեղեցու ղեկավարը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման հարուցած խուճապը բանականությունը բթացնում է: Միտրոպոլիտ Պավելի խոսքով՝ ինֆեկցիայի տարածման սպառնալիքը մարդկանց շատերի սրտերն է շփոթմունքի մատնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր