Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

24 մար 2020 13:58

Տեսանյութ.Նոր կորոնավիրուսը շրջանցելն ամենևին էլ բարդ գործ չէ

Խուճապի մատնվել պետք չէ, ախտահանիչների պակաս Հայաստանում չկա: Այս մասին SHANTNEWS.am-ի նկարահանող խմբին ասել է ախտանահող նյութեր ներմուծող ընկերություններից մեկի ղեկավարը: Ընկերությունում նաև որոշ մանրամասներ են հայտնել, որոնք վկայում են այն մասին՝ կորոնավիրուսից հեռու մնալն ամենևին էլ բարդ գործ չէ: Պետք է պարզապես իմանալ և կիրառել:

Կորոնավիրուսն այն չարիքներից է, որը հնարավոր է շրջանցել: Նախ՝ նոր կորոնավիրուսի, այսպես ասած, աշխատաոճի մասին  հիշենք, որից պարզ կդառնա, թե ինչու է մեկը վարակվում, մյուսը՝ ոչ: Չվարակվողը վիրուսի համար «բանալի», այսինքն՝ անհրաժեշտ կառուցվածքով սպիտակուց չի ունենում: Ամեն դեպքում, վիրուսներն արագ մոդիֆիկացվող օրգանիզմներ են, դրանց մակերևութային սպիտակուցները կարող են փոփոխության ենթարկվել՝ «բանալի» դառնալով նաև այլ օրգանիզմների համար, ուստի թիվ մեկ փրկությունը եղել և մնում է վիրուսից պաշտպանվելը:
Կորոնավիրուսային այս օրերին հաճախ եք լսել, թե ինչպես օգտագործել ախտահանիչ միջոցներ: Այստեղ այլ հարց է առաջանում, օրինակ՝ որքա՞ն ալկոգել լցնել, որ ձեռքերդ ամբողջությամբ ախտահանվեն: Պատասխանն է՝ մեկ ու կես միլիլիտր:
Սեղան, բռնակ ու հատակ մաքրելու համար հիմա աշխարհում միայն քլոր չէ, որ առաջարկում են: Նույն քլորի ազդեցությունն ունեցող, բայց շատ ավելի մատչելի ու անհոտ ախտահանիչներ կան:

Ուշադրություն. «Ամենաբարձ ախտահանիչ հատկությունները դրսևորվում են 70-75 տոկոսանոց սպիրտի մոտ» ձևակերպումը պատահական չէ: Ավելին, պատահական չէ, որ ախտահանիչ նյութերի բաղադրության մեջ սպիրտի հենց այս տոկոսն է:
Մանրամասները՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր