Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

24 մար 2020 15:00

Թուրքիայում կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումներ հատկապես մթերայիններին վերաբերող

Թուրքիայում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մի շարք ոլորտներում առկա սահմանափակումներին ավելացել են նորերը: Ներքին գործերի նախարարության կողմից բոլոր 81 նահանգապետարաններ ուղարկված շրջաբերականում սահմանափակումներ կան հանրային տրանսպորտի ու մթերային խանութների վերաբերյալ:
Մասնավորապես նշվում է, որ հանրային տրանսպորտը պետք է երթևեկի կիսով չափ բեռնված: Նշվում է, որ տրանսպորտային միջոցներում չպետք է լինի դրա տեխանձնագրում նշված ուղևորների նախատեսված քանակի կեսից ավել մարդ: Ուղևորներն էլ պետք է այնպիսի դասավորվածությամբ նստած լինեն, որ հնարավորինս քիչ շփում ունենան:
Խանութների վերաբերյալ էլ շրջաբերականում ասվում է, որ 10քմ մակերեսի վրա չպիտի լինի մեկից ավել մարդ։ Նշվում է նաև, որ մինչև խանութում գտնվող հաճախորդը դուրս չգա, չի կարելի նոր հաճախորդին ներս թողնել:



Հաղորդվում է, որ խանութներին վերաբերող կարգավորումները պետք է իրականացվեն տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողությամբ, հանրային տրանսպորտի սահմանափակումներին կհետևեն ճանապարհային ոստիկանության ծառայողները: Երկու դեպքում էլ վերահսկողության կարող են ներգրավվել ոստիկանական այլ ստորաբաժանումներ:
ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր