Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

28 մար 2020 14:00

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջը կհուղարկավորեն փակ դագաղով՝ ըստ համաճարակաբանական ցուցումների. ԱՆ

Մարտի 26-ին Հայաստանում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջ հուղարկավորությունը կատարվելու է համաճարակաբանական ցուցումներին համապատասխան: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանից:
Նա նշեց, որ հուղարկավարությունը պետք է լինի փակ դագաղով, պետք է պահպանվեն արտակարգ դրության սահմանված կանոնները, ինչպես օրինակ՝ հուղարկավորմանը պետք է  շատ մարդ չլինի:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում կորոնավիրուսից 72-ամյա կին է մահացել: Նա ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր