Երևանում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել է գովազդային ցուցանակը, բախվել ծառին          Տրանսպորտի ուղեվճարի թղթային մեկերթ տարբերակը դուրս կգա շրջանառությունից       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար    

28 մար 2020 14:40

Ովքե՞ր կարող են այս օրերին այցելել Արցախ. ներկայացնում է ՀՀ փոխոստիկանապետը

Մարտի 26-ից Հայաստանի եւ Արցախի սահմանը 4 վայրերում փակվել է կորոնավիրուսի համաճարակի շրջանակներում: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:
Նրա խոսքով, սահմանափակումներ են մտցվել շարժի հետ կապված. «Այս պահին Արցախ կարող են գնալ միայն այն անձինք, որոնք Արցախում ունեն հաշվառում, նաեւ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում բեռնատարները՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաները պարտադիր բեռնված լինելու պարագայում:


Արցախ կարող են այցելել նաեւ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող անձինք եւ լրագրողները՝ համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում, բացի դրանից պաշտպանության բանակին մատակարարում իրականացնող կազմակերպությունները»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր