Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

28 մար 2020 17:00

Տեսանյութ.Կապ չունի տանից 100 մետր եք հեռու, թե՝ 5 կմ, կողքի շենքի խանութ,100 հազար դրամով կտուգանվեք

Արդյոք քաղաքացին պետք է ունենա ձեւաթուղթ, երբ այցելում է խանութ, որը գտնվում է իր շենքի կամ տան հարեւանությամբ: Այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը այս հարցին դրական պատասխան տվեց:
«Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան, թե ինչ է պատասխանատվության զգացումը: Քաղաքացիները պետք է անպայման, ցանկացած տեղ գնալիս լրացնեն ձեւաթերթիկը: Դա օբյեկտիվություն կմտցնի, նրանք չեն հորինի, ուղղակի կգրեն, թե ուր են գնում, ինչու են գնում ու երբ են վերադառնալու, կապ չունի դա իրենց տանից 100 մետր է հեռու, թե՝ 5 կմ: Այդ թղթի էությունը հենց դա է»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր