Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

30 մար 2020 10:36

Տանը որո՞նք են ամենավտանգավոր մակերեսները, որոնք ունակ են դառնալ «վիրուսային ծուղակ»

Տանը որոշ մակերեսներին կուտակվում են հսկայական քանակությամբ պոտենցիալ վիրուսներ եւ բակտերիաներ, ինչպես տեղեկացնում է Fit for Fun-ը։ Ամերիկացի փորձագետները պատմել են, թե հատկապես որ մակերեսներն են ներկայացնում առավելագույն վտանգ մեզ համար։
Ամենավտանգավոր մակերեսներից մեկը, որն ունակ է դառնալ իսկական «վիրուսային ծուղակ», ծորակների բռնակներն են։
«Վիրուսներն ամենաշատը կուտակվում են ծորակների վրա։ Լոգասենյակներում ծորակների վրա է բակտերիաների ամենամեծ խտությունը։ Երբ դուք անջատում եք ջուրը՝ լվանալով ձեռքերը, կա բարձր ռիսկ, որ դուք ստանում եք հենց այն, ինչ ցանկացել եք լվանալ»,-պնդում է միկրոկենսաբան Չարլզ Հերբը (ԱՄՆ)։
Նա խորհուրդ է տալիս փակել ծորակն անձեռոցիկի միջոցով։
Մարդիկ շատ հաճախ նաեւ դիպչում են իրենց սմարթֆոններին, եւ դրանց մակերեսը սովորաբար նույնպես շատ կեղտոտ է։ Համաձայն որոշ հետազոտությունների՝ հեռախոսն անգամ ավելի կեղտոտ է, քան զուգարանակոնքը։
«Անկախ նրանից, թե որքան հաճախ եք լվանում ձեռքերը, դուք չեք ապահովի դրանց բավարար մաքրությունը, եթե պարբերաբար չմաքրեք սմարթֆոնը։ Բավարար է չոր մաքրումը միկրոֆիբրա կտորով, եւ կվերանա միկրոբների 80 տոկոսը»,-նշել է փորձագետը։
Բազմաթիվ վիրուսներ, բակտերիաներ, միկրոբներ կենտրոնանում են հետեւյալ մակերեսներին․
դռան, պատուհանների բռնակներ,
լույսի անջատիչներ,
պահարանների, դարակների բռնակներ,
Սառնարանի բռնակներ։
Մասնագետների խոսքով՝ բոլոր այդ մակերեսներն անհրաժեշտ է պարբերաբար մաքրել, հատկապես ներկայում, երբ հայտարարված է կորոնավիրուսի համավարակ։ Այդ նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել ոչ թե ախտահանիչ միջոցներ, այլ օճառաջուր։
«Ախտահանիչ միջոցները չեն հեռացնում կեղտն ու չեն փոխարինում մաքրումը։ Դրանք, որպես կանոն, անօգուտ են մասնավոր տնային տնտեսություններում եւ պետք է օգտագործվեն միայն բացառիկ դեպքում բժշկի խորհրդով»,-նշում են մասնագետները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր