Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

31 մար 2020 16:44

Սահմանափակումներն ավելի են խստացվելու, ոստիկանությանը միանալու են այլ ուժեր

«Մենք արդեն իսկ ունենք 532 հաստատված դեպք, 30 առողջացած, 3 մահվան ելքով դեպքեր, մինչ օրս իրականացված թեստերից 2533-ը տվել է բացասական արդյունք: ՄԵնք մարտի կեսերից ունեցել ենք լոկալ տարածում, այսինքն՝ ոչ թե արտերկրից է բերվել, այլ լոկալ տարածումներ ենք ունեցել, ունենք Երևանում և ութ մարզում տարածվածություն: Բոլոր գործողությունները, որ մենք նախատեսում ենք, ունեն գիտական հենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:


Պարետը նշեց՝ եթե կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեր, 80 օրվա ընթացքում մեր բնակչության մոտ 89 տոկոսը վարակված կլիներ, միայն Երևանում կունենայինք 8200 ծանր հոսպիտալացված դեպքեր, սա այն պարագայում, երբ ոչ մի տիպի սահմանափակում չիրականացվեր, մինչդեռ սահմանափակումների պարագայում մեկ հոգին վարակում է մեկից քիչ անձի:
Ավինյանը նկարագրեց այն ուղիներն ու մեթոդները, որոնցով փորձում են կանխել կորոնավիրուսի տարածումը: Առաջին փուլում հայտնաբերում և մեկուսացնում են վարակակիր անձանց, պարզում նրանց հետ կոնտակտ ունեցած անձանց շրջանակը, նրանք ևս մեկուսացվում են:
Երկրորդ բլոկը, ըստ Ավինյանի, վերաբերում էր գործունեության տեսակների սահմանափակումներին և մարդկանց տեղաշարժի սահմանափակումներին: Պարետը շեշտեց՝ այս երկու բլոկի միասնական ներգործությունն այս փուլում տալու է դրական արդյունք:


«Սահմանափակումները ևս 10 օրով երկարաձգելը թույլ է տալու կանխարգելման ու մեկուսացման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնել, էֆեկտիվորեն հայտնաբերել այն անձանց, որ վարակակրի հետ ունեցել են շփումներ և ինքնամեկուսացնել, մեր նպատակն է դրանց համահունչ ավելացնել թեստավորման քանակները և նվազեցնել սահմանափակումները»,- ասաց նա:
Ավինյանը հայտնեց, որ այս կիրակի մարդկանց տեղաշարժի առումով ունեցել են բացառիկ ցուցանիշ, որը վարակի տարածման առումով դրական դեր ունի, բայց հասկանում են, որ այդ սահմանափակումներն անվերջ չեն կարող լինել:
«Մենք գնում ենք այն երկրների օրինակով, որ կարողացել են էֆեկտիվ և նոր լուծումներով հաղթահարել այս վիճակը: Հետագա 10 օրերին կարող է կրկին մարտավարություն փոխվել, սահմանափակումներն ավելի են խստացվելու, վերահսկողությունը պետք է ավելի արդյունավետ դարձնենք, ոստիկանական ուժերին միացնելու ենք նաև այլ կառույցներից ուժեր, քանի որ դա իրապես ծանր աշխատանք է»,- նշեց պարետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր