Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան          Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած ազդեցիկ, հեղինակավոր հայերը       Տեսանյութ.Մալայզիայում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, զոհվել է 10 մարդ    

01 ապր 2020 13:46

Կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տվյալները.Վարակվածների թվով աշխարհում 1-ին տեղում է ԱՄՆ-ն, մահվան դեպքերով՝ Իտալիան

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 861 113 հաստատված դեպք եւ դրա հետեւանքով մահվան 42 385 դեպք: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ 178 560 պացիենտ առողջացել է:
Կորոնավիրուսն արդեն գրանցվել է աշխարհի 203 երկրում:
Վարակվածների բացարձակ թվով աշխարհում առաջին տեղում է ԱՄՆ-ն (188 592 վարակված, 4056 մահ): Իտալիան առաջին տեղում է մահվան դեպքերի եւ երկրորդ տեղում վարակվածների թվով (105 792 գրանցված դեպք, 12 428 մահ): Իսպանիայում գրանցված է վարակման 95 923 եւ մահվան 8464 դեպք, Չինաստանում համապատասխանաբար՝ 81 554 եւ 3312:
Գերմանիայում գրանցվել է վարակման 71 808 եւ մահվան 775 դեպք, Ֆրանսիայում՝ 52 128 դեպք եւ 3523 մահ, իսկ Իրանում՝ 44 605 դեպք եւ 2898 մահ:
Հայաստանում ապրիլի 1-ին 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 39 նոր դեպք: Ապրիլի 1-ին երկրում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսով 571 վարակակիր: Առողջացել է 31 մարդ, մահացել 3 պացիենտ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր