Իրավիճակը լրջանում է. Մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով Հայաստանն անցավ ԱՄՆ-ից

Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք եւ 14 մահ: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրում վիրուսի զոհերի ընդհանուր թիվը հասել է 386-ի (սա կազմում է մեկ միլիոն բնակչության հաշվարկով 130 մահ): Կորոնավիրուսով եւս 130 քաղաքացի մահացել է, իշխանությունների ձեւակերպմամբ, «այլ հիվանդությունների պատճառով»: Այսպիսով մահվան դեպքերի թիվը հասել է 516-ի:
Հիմա մեկ միլիոն բնակչության հաշվարկով կորոնավիրուսի դեպքերի թվով 10-րդ տեղում է Պերուն (միլիոնին 7913 դեպք, ընդհանուր 260 810 դեպք): Իսկ առաջին երեք տեղերը դեռեւս զբաղեցնում են Կատարը, Սան Մարինոն եւ Վատիկանը: Սակայն հարկ է նշել, որ Վատիկանում արդեն շատ օրեր չեն գրանցել վարակման ոչ մի նոր դեպք, իսկ ամբողջ համավարակի շրջանում գրանցվել է ընդամենը 12 դեպք: Քանի որ Վատիկանի բնակչությունը ընդամենը 801 մարդ է, վարակման 12 դեպքը մեկ միլիոն բնակչության հաշվարկով 14 981 դեպք է: