Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

09 ապր 2020 13:28

Կորոնավիրուսով հաստատված դեպքերի անճշտությունների մասին վարչապետը պարզաբանեց

«Երեկ մենք իրականացրել ենք 236 թեստ, որից դրական է 28-ը, սա նշանակում է, որ մենք շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը, մանավանդ, որ նոր բուժվածների թիվը 24 է»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ ճշտում է ուզում անել կորոնավիրուսի հաստատված դեպքերի կապակցությամբ։

Նշենք, որ այսօր պաշտոնապես հայտարարվել է 40 նոր դեպքի մասին, մինչդեռ վարչապետը նշեց  28 դրական թեստի մասին։ 

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում այս թեմային վերաբերող ամբողջ տեղեկատվությունն ինտեգրել ենք, ստեղծել ենք թվային համակարգ, որտեղ օնլայն թարմացվում են տվյալները: Այս ճշգրտումների ընթացքում հայտնաբերել ենք 12 անճշտություն: Իհարկե, ևս մեկ անգամ կստուգվի այդ անճշտությունը: Հետևաբար, ընդհանուր թվի հաշվառման առումով պետք է արձանագրենք, որ վարակի մեկնարկից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 921 դեպք: Առանց այդ 12-ի հաշվառման կլիներ 909 դեպք: Այդպիսի անճշտությունները հնարավոր են, որովհետև դա կապված է լինում մի պացիենտին մի հիվանդանոցից մյուս տեղափոխելու հետ, հիվանդանոցից դուրս գրվելու և դեռևս որևէ բուժհիմնարկում դե յուրե չգրանցվելու հետ»,- ասաց Փաշինյանը։ 


Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել էկորոնավիրուսի  921 դեպք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր