Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի          Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև       Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները    

15 ապր 2020 14:01

Բրիտանական հետախուզությունը ձեռք է բերում տեղեկատվություն, որ դեկտեմբեր-հունվարին չինացիները Արևմուտքից թաքցրել են կորոնավիրուսի բռնկումը

Չինաստանը աշխարհի մնացած հատվածից  թաքցրել է նոր կորոնավիրուսի բռնկման մասին առանցքային տեղեկատվությունը, ուստի պետք է պատասխան տա այդ խաբեության համար։ Այս մասինայսօր հայտարարել է Բրիտանիայի արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ջոն Սեյվերսը: Այս մասին գրում է Reuters-ը։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարեց, որ դադարեցնելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ֆինանսավորումը, որը, նրա խոսքով, խթանել  է վարակի վերաբերյալ Չինաստանի «ապատեղեկատվությունը»:


2009 թվականից մինչև 2014 թվականը Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Սեյվերսն ասում է, որ ավելի լավ կլինի, որ Չինաստանը պատասխանատվություն կրի, այլ ոչ թե ԱՀԿ-ն:


Սեյվերսը BBC-ին ասել է, որ Չինաստանը խուսափում է վիրուսի ծագման համար պատասխանատվության մեծ մասից, քանի որ ի սկզբանե ձախողել է այդ գործը։ Սեյվերսի խոսքերով, հետախուզությունն այժմ ձեռք է բերում տեղեկատվություն, որ դեկտեմբեր-հունվարին չինացիները թաքցրել են այն Արևմուտքից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր