Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

20 ապր 2020 13:29

Ոչ մի երկրում աջակցության 14 ծրագիր չկա, քանի որ դրա իմաստը չկա. մեզ մոտ 14 ծրագիր՝ ծայրահեղ բարդ ընթացակարգերով

«Երբ ակնհայտ էր, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամ լինելու է նաև Հայաստաում, մենք առաջարկել ենք պետական անվերադարձ աջակցություն տրամադրել ՀՆԱ-ի 5-10%-ի չափով»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց «Լուսավոր Հայասան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով կառավարության իրականացրած սոցիալական աջակցության ծրագրերին։


Պատգամավորի խոսքով, ՀՀ-ում հաստատվել է աջակցության 14 ծրագիր՝ ծայրահեղ բարդ ընթացակարգերով. «Ընկերություն կա միլիարդավոր դրամների հարկ է վճարում, 150 հազար դրամի ուշացում ունի, և ըստ այս չափանիշների այլևս չի համարվում բարեխիղճ հարկատու, և չի կարողանում օգտվել 0 տոկոսով վարկերից»։


Ըստ Մարուքյանի, աջակցության 14 ծրագրերի փոխարեն պետք է լինեին երկու՝ մեկ տնտեսական և մեկ սոցիալական ծրագրեր, և պետք է տրամադրվեր ՀՆԱ-ի մինչև 10%-ի չափով աջակցություն։


«Մեր հաշվարկներով, այս ծրագրերի շրջանակում մեր ՀՆԱ-ի 0.84%-ի չափով գումար է անվերադարձ տրամադրվում։ Իսկ 150 միլիարդ դրամը, որ տրամադրվում է՝ որպես աջակցություն, մեծամասամբ հետ եկող փող է։  Վարկ ենք տալիս, սուբսիդավորում ենք դրա տոկոսները։ Էդ վարկի տոկոսներն ու եղած սոցիալական աջակցության գումարը միասին մեր ՀՆԱ-ի 1%-ն էլ չի կազմում»,- ներկայացրեց Մարուքյանը։


Նա նաև նշեց, որ սոցիալական աջակցության ծրագրերը նաև ուշացած են, և բոլոր կարիքավորներին չեն վերաբերում. «Օրավարձով աշխատող և վարձով բնակվողների համար որևէ բան արվե՞լ է, կամ արտագնա աշխատողների համար, ովքեր անդադար գումար են ուղարկել Հայաստան։ Գյուղեր կան, որ ամբողջությամբ արտագնա աշխատանքով են ապրել։ Հիմա էդ գյուղերում մարդիկ տանը նստած են, ի՞նչ պետք է անեն, նրանք շինարարության տարբեր ոլորտներում բարձր կարգի վարպետներ են։ Էլի անհասկանալի իրավիճակ է»։


Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ ոչ մի երկրում աջակցության 14 ծրագիր չկա, քանի որ դրա իմաստը չկա։


«Կարծում եմ՝ հիմա էլ ուշ չէ, որ իրավիճակի դրամատիզմին համահունչ աջակցություն տրամադրվի,այլապես սա բերելու է տնտեսական և սոցիալական մեծ կոլապսի։ Մենք անդադար լոբբինգ ենք արել, որ ադեկվատ ծրագրեր բերվեն, որպեսզի կարողանան հասարակությանն օգնել։ Որպեսզի որևէ ունևոր աջակցություն չստանա, այնպիսի չափանիշներ են մշակվում, որ բազմաթիվ կարիքավորներ ևս աջակցություն չեն ստանում, ապա այն իմաստազրկվում է ամբողջությամբ»,- ասաց Մարուքյանը։


Պատգամավորը նաև շեշտեց, որ կառավարության սոցիալ-տնտեսական թիմն այս պահին թեստ է անցնում, ու շատ վատ են անցնում. «Երբ ուղիղ մեկ տարի առաջ, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ես վարչապետին ասում էի ազատվիր այդ մարդկանցից, նաև այսօրվա համար էր։ Էդ թիմով անհնար է այս իրավիճակում ադեկվատ լուծումների գալ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր