Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 16-ի համար          Իշխանությունը ռուսախոս ֆեյքեր է բուծել․ «հանճարեղ» գաղափարի պատճառները. «Հրապարակ»       «Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը», Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ․ «Հրապարակ»    

22 ապր 2020 14:36

Տանը չմնալու արդյունքը երևում է այսօր.հաստատված դեպքերը` 48, 42, 47, 43, 48, 62, 72

ՀՀ ԱՆ խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրական հաստատված դեպքերը` 48, 42, 47, 43, 48, 62, 72: Մեկ շաբաթ առաջ տանը չմնալու արդյունքը երևում է այսօր, և մեկ շաբաթից էլ կերևա այս մի քանի օրվա տանը չմնալու արդյունքը: Գիտեմ, որ ձանձրալի է, գիտեմ, որ աշխատել եք ուզում, սակայն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում տանը մնալով` դուք կոտրում եք վարակի տարածման շղթան: Հաճախ տեսնում եմ դժգոհություններ այն մասին, որ պետությունը խիստ չի, բայց վստահեցնում եմ ձեզ` ինչքան էլ ոստիկանությունը բոլորին տուն ուղարկի, միևնույնն է, մարդիկ շարունակում են շենքերում իրար հետ շփվել, տնետուն գնալ, բակերում հավաքվել...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր