Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

04 մայիս 2020 10:56

Իշխանությունները լայնորեն բացում են դռները վարակի տարածման առջև

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայիսի 4-ից էլ ավելի են նվազեցվում կարանտինի սահմանափակումները: Մեր իշխանությունները, ցավոք, հեռատեսության, ռազմավարական մտածողության, տարրական հաշվենկատության՝ հաշվարկելու կարողության խիստ պակաս ունեն:
     Հասկացանք, որ տնտեսությունն աշխատացնելը կարևոր է: Բայց անգամ այս պահով նորմալ հաշվարկ արված չի: Ասեմ ինչի մասին է խոսքը:
     Դեռ վարակը նոր-նոր էր մտնում երկիր, մարտի սկզբին, երբ Փաշինյանը սահմանադրական հանրաքվեի քարոզարշավ էր անում՝ զգուշացնում էինք, որ եթե ուզում եք մի քանի շաբաթից տնտեսությունը կոլապսի չենթարկվի, պետք է փակել բոլոր սահմանները ուղևորափախադրումների համար, իսկ բոլոր վերադարձողներին խիստ կարանտինում 2 շաբաթով փակել: Այն ժամանակ Ավինյանը հայտարարում էր, որ տեխնիկապես հնարավորություն ու միջոցներ չկան հարյուրավոր վերադարձողներին կարանտինում պահելու համար: Չարեցին, սպասեցին, մինչև բանը բանից սկսեց անցնել, նոր 1000 հոգու համար կարանտինի տեղ էլ գտան, սահմաններն էլ փակեցին: Մինչդեռ արդեն ուշ էր և տնտեսությունը շատ ավելի երկար գործունյա պահելու նվազագույն գինը վճարելու փոխարեն նույն ծախսը 1 շաբաթ ավելի ուշ արվեց, բայց վարակն արդեն այնքան էր տարածվել, որ ստիպված եղան տնտեսությունն էլ հետը փակել:
     Հիմա, երբ պարզ է, որ արդյունավետ կարանտին ի վիճաի չեղան իրականացնել (այո, ոչ թե հնարավոր չէր, այլ ի վիճակի չեղան), ստիպված այլ ուղիներ սկսեցին փնտրել: Ու երբ վարակը ընդամենը մի քանի օր սկսեց նահանջել, բոլորը ուրախացան, թուլացան, առանց այն էլ մարդիկ հոգնել էին, ու իշխանությունները որոշեցին մասնակի կարանտինը թեթևացնել տնտեսության առանցքային ճյուղերի համար:


Այո, նորից եմ կրկնում, տնտեսության գործարկումը խիստ կարևոր է: Բայց երբ տեսաք, որ արդյունքում վարակվածների թիվը սկսում է ավելանալ, գոնե դրանով պետք էր սահմանափակվել: Գոնե նրա համար, որ այդ բացված, ռազմավարական նշանակություն ունեցող, խոշոր հարկատու հանդիսացող հատվածը ի վիճակի լիներ շարունակել աշխատել՝ վարակի սահմանափակ և շատ թե քիչ վերահսկվող տարածելիության պայմաններում: Բայց չգիտես ինչու որոշեցիք, որ օրական 80-130 վարակվածի ցուցանիշը նորմալ է: Մինչդեռ, նույն ԱՄՆ-ից ընդամենը 2 անգամ է պակաս բնակչության մեկ միլիոն մարդու հաշվով, եթե, իհարկե, ընդունենք, որ Հայաստանում առկա բնակչությունը իրոք 3 միլիոն է: Մինչդեռ նույն ԱՄՆ-ը խիստ միջոցները թեթևացնում է միայն այն նահանգներում, որտեղ օրական վարակումների թիվը բնակչության մեկ շնչի հաշվով Հայաստանից շատ ավելի ցածր է:
     Բոլոր հղումները և հորդորները քաղաքացիների ինքնագիտակցության վրա ինձ հուշում են, որ որոշել եք գնալ Շվեդիայի ճանապարհով: Դե եթե կարծում եք, որ ձեր հորդորները բավական են, որպեսզի մեր քաղաքացիները դառնան շվեդերի պես պատասխանատու, գուցե մի անգամից հորդորեի՞ք, որ բոլորը դառնան նաև շվեդերի պես կրթված, քաղաքավարի և քաղաքակիրթ: Բայց շարունակվող զանգվածային թաղումները և այլ միջոցառումները, քաղաքամ աջուձախ խմբված երիտասարդությունը և բեսեդկեքում իրար գլուխ հավաքված տարեցներն ինձ հուշում են, որ հաշված ընդամենը մեկ շաբաթ, տասը օր հետո ստիպված եք լինելու նորից փակել տնտեսությունը, բայց, վախենամ, այս անգամ արդեն գրեթե ամբողջությամբ ու էլի մեկ-երկու ամսով: Պատրա՞ստ եք դրան:


Եթե որոշել եք գնալ Հայկ Մանասյանի առաջարվող «իմունային բարիեր» ստեղծելու ուղով, ապա ինչու որևէ վարակաբան (Մանասյանը վարակաբան չէ) նորմալ բացատրություն չի տալիս, թե որն են դրա քայլերը և ռիսկերը կառավարելու գործիքները: Հայկ Մանասյանին ուղղված իմ հարցադրումներին ես սպառիչ պատասխան չստացա: Այժմ պարզվում է, այդ հարցերը ուղղված էին նաև ձեզ, պարոնայք և տիկնայք ՔՊ-ականներ: Ու դրանցից ամենակարևորն այն էր, որ ի տարբերություն Հս. Եվրոպայի՝ մեր տարեցները ապրում են ընտանիքներում՝ իրենց երեխաների և թոռների հետ: և Հայկ Մանասյանի ասածը, թե երիտասարդները թող վարակվեն-լավանան, բայց տարեցներին կարանտինի մեջ պահենք, անհեթեթ է: Լսեցի Նիկոլ Փաշինյանի քննարկումը Ավինյանի և Թորոսյանի հետ: Թորոսյանի բերած այն օրինակը, թե դեպք կա, երբ նույն ընտանիքում ապրող վարակակիրը կարողացել է չվարակել իր տնեցիքին, առնվազն մանիպուլյացիա է հիշեցնում: Իսկ կբերե՞ք, խնդրեմ, վիճակագրություն, թե հակառակ դեպքերի (երբ տարեցները վարակվել են հենց իրենց ընտանիքի անդամների կողմից) տոկոսային հարաբերակցությունը ձեր նշած դեպքերի հանդեպ որքան է:


Ու այդ ինչպիսի՞ հաշվարկով եք էլ ավելի թեթևացնում կարանտինը, երբ ինքներդ եք ընդունում, որ առանց այդ քայլի էլ աճում է ոչ միայն օրական վարակվածների թիվը, այլև ծանր ընթացքով հիվանդների թիվը: Այսօր մահվան ելքով վարակումների հարաբերակցությունը առողջացածների հանդեպ Հայաստանում 3 տոկոս է: Դա այն դեպքում, երբ առողջապահական համակարգի հզորությունները դեռ «ձգում են» վարակվածներին բուժելու գործը: Բայց եթե մեկ ամսից վարակի տարածման տեմպը ավելանալու հետևանքով ունենանք 30000 վարակված՝ մահվան դեպքերը կարող է լինեն ոչ թե 1000, այլ կրկնակի, եռակի ավելի՝ անգամ միջին ծանրության հիվանդներին բուժելու կարողությունների բացակայության հետևանքով (Իտալիայում 8-9 տոկոսի էր հասնում անգամ ոչ թե լավացածների, այլ ընդհանուր վարակվածների թվի մեջ): Ու շատերը երանի կտան, որ հիվանդացած լինեին այն ժամանակ, երբ առողջապահական համակարգը դեռ լիարժեք գործում էր: Ի՞նչ գործիք է դրվել/միջոցառում է նախատեսվել այս ռիսկը կառավարելու համար:


Եթե կարծում եք, թե նույն Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան արդեն հաղթահարել են համավարակի գագաթնակետը միայն այն հենքով, որ օրական մահերի թիվը նվազում է, ապա դա ևս վատ հաշվարկի հետևանք է: Լավ, դուք վիճակագիրներ էլ չունե՞ք: Բոլոր այդ երկրներում վարակի տարածման տեմպը նվազել է բացառապես կարանտինի շնորհիվ: Մինչդեռ այդ երկրներում մինչ օրս գրանցվել է բնակչության 1 տոկոսից էլ քիչ մարդու վարակում. Իսպանիայում՝ կես տոկոս, Իտալիայում, Ֆրանսիայում, Բրիտանիայում, անգամ ԱՄՆ-ում՝ 0,3 տոկոս-ի մոտ: Եթե անգամ համարենք, որ ասիմպտոմ անցած ու չգրանցված դեպքերը դրանց կրկնապատիկն են, կամ, անգամ տասնապատիկը, դա կնշանակի, որ հենց կարանտինը էապես թուլացվի՝ տեղի կունենա վարակի տարածման նոր «պայթյուն», քանի որ բնակչության 95 և ավելի տոկոսը դեռ իմունացված չէ ու ոչ մի նշանակալի «իմունային բարիեր» դեռ գոյություն չունի: Սա է ցույց տալիս պարզ հաշվարկը:


Այս ամենը նշանակում է, որ պետք է թույլ տալ աշխատել միայն տնտեսության կարևորագույն ճյուղերին, խոշորագույն ՀՆԱ ստեղծողներին և հարկատուներին մինչև որ գոնե ավելի արդյունավետ դեղամիջոցներ կստեղծվեն այս վիրուսի դեմ, վակցինայի մասին էլ չեմ էլ խոսում՝ այնքան ուշ կլինի:


Չգիտեմ, շատ անհեռատես որոշում էր, ոստիկանությունն էլ ահավոր անփույթ աշխատեց այս ընթացքում՝ երկրով խմբված մարդկանց կարգի հրավիրելու առումով և կարանտինի ռեժիմը պահպանելու առումով (էն մնացած առումներով էլ տեսանք թե ինչպես է աշխատում): Ու, ամենակարևորը, իշխանությունները չհաջողեցին մարդկանց կարանտինի կարևորությունը բացատրելու գործում (դե որ հանկարծ մարդիկ շատ չլարվեն, պանիկա չլինի) և արդյունքում գրեթե 2 ամիս տնտեսությունը կանգնած մնալուց հետո շոշափելի արդյունքի չհասանք, վարակվողների թիվն էլ սկսեց նորից աճել ու փոխանակ գոնե եղած սահմանափակումների չափաբաժինը պահպանեն՝ իշխանությունները լայնորեն բացում են դռները վարակի տարածման առջև»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր