Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

24 ապր 2020 16:05

Այսօր պարզ կդառնա, թե Վրաստանը որքան աջակցություն է տրամադրելու բնակչությանը

Վրաստանի կառավարությունը հակաճգնաժամային ծրագիր է մշակել: Այսօր պարզ կդառնա, թե որքան աջակցություն է տրամադրվելու բնակչությանը:


Ծրագրում ընդգրկված միջոցառումները ներառում են սոցիալական օգնություն, նաև աջակցություն բիզնեսին: Այսօր նաև կներկայացվի սահմանափակումների թուլացման ու տնտեսությունը բացելու ծրագիրը:


Կառավարությունը նշում է, որ վարակի դեմ պայքարին զուգահեռ ամենօրյա ռեժիմով աշխատանք է տարվել հակաճգնաժամային ծրագրի վրա, առաջին փուլում որոշում էր ընդունվել 3 ամսվա կոմունալ վճարների հոգսից ազատել բնակչությանը: Նաև կենսական անհրաժեշտության 9 ապրանքի ապահովագրումն է ծրագրի առաջին փուլում, այդ թվում` հացը, որ Վրաստանում չի թանկացել: Բիզնես ոլորտի համար արտոնություններ են սահմանվել. բոլոր բնակիչները 3 ամսով ազատվել են վարկային պարտավորություններից:


Հաջորդել է երկրի տնտեսության համար 3 միլիարդ դոլար ֆինանսական ռեսուրսի տրամադրումը՝ միջազգային դոնորների ու գործընկերների կողմից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր