Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում    

25 ապր 2020 10:47

Եթե այն ժամանակ Քոչարյանը թույլ տար, որ Սադոյանին նստացնեն, ինքը հիմա այս օրին չէր լինի

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է՝ 


Մարազմ...
Yerevan Today-ը ս.թ. ապրիլի 18-ին հրապարակել է ոմն Արա Մարտիրոսյանի «վերլուծություն»-ը՝ «90-ականների սեփականաշնորհումը հայաստանյան հսկա ձեռնարկություններից մեկի օրինակով" հոդվածը։ Այն կրկնել է Politik.am-ը։ Ձեռնարկությունը մասնավորեցնելու նպատակով աճուրդի կենտրոնում վաճառքի է հանվել 28309 բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 10000 դրամ արժողությամբ։ Այսինքն, այդ հսկա ավտոգործարանը գնահատվել է ․․․ ընդամենը 283 մլն դրամ։ Դա 1995 թվականն էր։ Այդ ժամանակ դոլար-դրամ փոխարժեքը կազմում էր 1 դոլարի դիմաց մոտ 400 դրամ։ Այսինքն, «Երազի» արժեքը դոլարային արտահայտությամբ ընդամենը 707 հազար դոլար էր» - գրում է սույն հեղինակը։ «Այդ ժամանակ գործող օրենքի համաձայն, մասնավորեցումը կայացած էր համարվում եւ ձեռնարկությունը փոխանցվում էր գնորդին, եթե այն ձեռք էր բերել վաճառվող ձեռնարկության բաժնետոմսերի 25 տոկոսից ավելին։ Այսինքն, վերոնշյալ 283 մլն դրամի կամ 707 հազար դոլարի մեկ քառորդը՝ մոտավորապես 71 մլն դրամը կամ 176 հազար դոլարը վճարողին էր անցնում նոր ստեղծված բաժնետիրական ընկերությունը» - շարունակում է։ Եվ «շռնդալից» ավարտ. «Վաուչերների անվանական գինը 20 հազար դրամ էր, բայց համատարած աղքատության, հացի եւ առաջին անհրաժեշտության մյուս մթերքների դեֆիցիտի պայմաններում մարդիկ զանգվածաբար վաճառում էին իրենց տված վաուչերը, որի շուկայական գինը հասել էր 2-3 հազար դրամի։ Դրանք 2-3 հազար դրոմավ գնում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ական իշխանության մաս կազմող կամ մոտիկ կանգնած մարդիկ եւ որպես 20 հազար դրամ վճարում այս կամ այն ձեռնարկությունը գնելիս։ Ավելի պարզ ասած, «Երազ» գործարանի ձեռք բերման համար 71 մլն դրամ կամ 176 հազար դոլար կազմող բաժնետոմսերի ձեռք բերման համար նրանք վճարում էին մոտ 10 անգամ ավելի ցածր՝ տալով ոչ թե գումար, այլ վաուչերներ։ Հետեւաբար, տվյալ դեպքում «Երազ» գործարանի փաստացի վաճառքի, փաստացի արժեքը կազմել է ․․․ մոտ 7 մլն դրամ կամ 17 հազար դոլար։ Մեկնաբանություններն արդեն ավելորդ են, թվերը խոսում են ամեն ինչի մասին"։ Ահա այսպես։ Իմ անունը նշված չէ, հոդվածն իմ դեմ չէ։ Բայց սրան պետք է պատասխանել։

1. Այն ժամանակ սեփականաշնորհման որոշման նախագիծ գրելու բացառիկ իրավունքը եղել ապապետականացման և սեփականաշնորհման հանձնաժողովինը։ Այն ձևավորվել է ԱԺ (նախկին ԳԽ) ներկայացված կուսակցություններից։ Հանձնաժողովի նախագահը երբեք ՀՀՇ-ական չի եղել։ Սա մի սուտ։
2. Երազը եղել է այն 10 ձեռնարկությունների ցանկում, որոնց սեփականաշնորհումը ՀԲ-ի՚ց 2 գրեթե անտոկոս (AIDA) վարկերի ստացման հետ էր կապված։ Այն սեփականաշնորհվել է 1995-ի կառավարության փետրվարի նո 95 որոշմամբ։
3. Գործարանը 1990-ից ի վեր չէր աշխատում, նրա խոտան արտադրանքը ոչ-ոքի պետք չէր։ ԽՍՀՄ քայքայումից հետո նախկին 15 հանրապետությունները գնում էին շատ ավելի էժան, ինժեկտորային շարժիչներով միկրոավտոբուսներ։ Երազը արտադրվում էր Վոլգայի կամ Մոսկվիչի շարժիչներով։ Այն ժամանակ այդ գործարանները չէին աշխատում, նրանց արտադրած շարժիչները աղբ էին։ Մոռացե՞լ եք, որ նույնիսկ ԽՍՀՄ ժամանակ Երազ-ները գործարանից դուրս էին գալիս ու Սևան չհասած խափանվում։ Եվ ընդհանրապես, ԽՍՀՄ շուրջ 2 տասնյակ ավտոգործարաններից 1.5-ը արդեն 1991-ին փակ էին. ՌԱՖ, Քութայիսի, Լվով, Կրեմենչուգ, ԶԱԶ, ԵՐԱԶ, Մոսկվիչ, ԶԻԼ, Նիժնի Նովգորոդ (հիմնականում), ԻԺ, ՈՒԱԶ (հիմնականում)։ Այսօրվա վիճակով աշխատում են միայն 5-ը (ՎԱԶ, ԿԱՄԱԶ, ՄԱԶ և մասամբ՝ ՈՒԱԶ և ԳԱԶ)՝ հսկայական մաքսատուրքերի ու պետական սուբսիդիաների հաշվին։ ԵՐԱԶ-ը 1991-1995թ հիմնականում չի աշխատել, մեկ մեկ կառավարությունը մի քանի տասնյակ մեքենայի պատվեր է տվել։ Մինչդեռ մարդկանց պահելու և արտադրությունը զարգացնելու համար պետք է 5-10 հազ մեքենայի արտադրություն։ Ըստ էության վաճառվել են հսկայական արտադրամասեր, որոնց պահելը ամսեկան մի քանի տասնյակ միլիոն դրամի ծախս էին ենթադրում։ Այդ պահին դա տանիքը կաթող, տեխնիկական 0-կան զինվածությամբ մի հոգս էր։ Եվս մեկ սուտ։
4. Գործարանը դրվել է վաճառքի իր հաշվեկշռային արժեքով՝ 353.8 մլն դրամ (մոտ 1 մլն դոլար)՜, որից 20%-ը կամ 70-ը պետությունը մասնակի անհատույցի կարգով իբրև բաժնեմաս տվել է կոլլեկտիվի յուրաքանչյուր անդամին։ Հաջորդ սուտը։
5. Ամենակարևորը։ Բացի վերը նշված 273մլն դրամից գործարանի ապագա տերերը գնել են 319 մլն դրամի զուտ պարտք (բյուջեին, կենսաթոշակային ֆոնդին, էներգետիկներին, գազին, ջրին ՜ այլն)։ Ասեմ նաև, որ ընդհանուր պարտքից դեբիտորականը հանված է։ Վերջապես ե՞րբ է գլուխներդ մտնելու, որ 1994-1996թթ սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկությունների պարտքերը չէին մտցվում գնի մեջ։ Այդ շրջանում տնտեսությունում 94 մլրդ դրամի պարտք է փակվել։ 1997-ից հետո այդ պարտքերը մտցվել են գնի մեջ։ Այսինքն, ևս մեկ սուտ։
6. Գործարանը գնելու պահին վաուչերների շուկայական արժեքը 16 հազ դրամ էր (վաուչերների ամենացածր աժեքը եղել է 1996-ի աշնանը՝ 7 հազ դրամ, 2 հազ-ց վաուչեր ընդհանրապես չի եղել), իսկ դրամի փոխարժեքը շատ ավելի բարձր էր (402.5 փոխարժեք եղել է 1995-ի դեկտեմբերի վերջին օրը)։ Էլի սուտ։
7. Գործարանը (ավելի ճիշտ դրա 80%-ը) վաճառվել է բաժնետոմսերի բաց բաժանորդագրության միջոցով։ Այսինքն, տվել են այնքան, որքան շուկայական պահանջարկ է եղել։ Գործարաններ էլ են եղել, որ նման բաժանորդագրության արդյունքում 8 անգամ գին է բարձրացել։ Ի վերջո, մարդիկ նույնիսկ հողամաս չեն գնել (գործարանի մասնաշենքերը քանդելն ինքստինքյան մեծ ծախս է)։
8. Գործարանը սեփականաշնորհելիս նրա կազմից հանվել են 2 մասնաճյուղերը, բոլոր բնակելի շենքերը, Ջերմուկի շենքերն ու շինություննները, օժանդակ տնտեսությունը։
9. Գործարանը սեփականաշնորհել են «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ական իշխանության մաս կազմող կամ մոտիկ կանգնած մարդիկ»։ Սուտ։ Ո՞վ։ Հնդկաստանից եկած սփյուռքահայ Հովսեփը ՀՀՇ-ակա՞ն էր։
Հիմա, գնորդները Երազ գործարանի իրական բալանսային արժեքի 80%-ի համար վճարել են 396 մլն դրամ, կանխիկ, կամ ավելի քան 1.1 մլն դոլար։ 1995-ի փետրվարին Երևանի կենտրոնում 3 սենյականոց բնակարանը 1995-ին արժեր 6-7 հազ. դոլար։ Այսօրվա գնողունակությամբ 1995-ի 1.1 մլն դոլարը 6 մլն դոլար է։ Պատահական չէ, որ սեփականատերերը համարում էին, որ կառավարությունն իրենց խաբել է և ավելի քան 1 մլն դոլար շորթել ավերակների համար։ Գոնե դատարկ հողամա՞ս տայիք, ասում էին։ 17 հազ դոլարը հեղինակը ստացել է բացահայտ սուտ և կիսատ տեղեկատվության հիման վրա։

p.s. Պոպուլիզմը պետություններ է քանդել, ժողովուրդներ կործանել։ Դրանից ոչ մի օգուտ չկա։ Սեփականաշնորհման շնորհիվ է նաև ՀՀ-ն առաջինը հասել տնտեսական աճի, բյուջե հավաքել ու հաղթել Ադրբեջանին։ Պոպուլիզմի մեկ այլ օրինակ չարաբաստիկ մազութի գործն էր։ Ա.Սադոյանը խաբել էր ԱԺ-ին թե բա չեք իմացել, որ մազութի գործ կա։ Սրանք էլ հանձնաժողով կազմեցին։ Հանձնաժողովը վերցրել էր 1995-1996թթ իմ իսկ հանձնարարությամբ կառավարության վերահսկողական ծառայության հերթապահ ուսումնասիրությունը էներգետիկայի ոլորտում ֆինանսական կարգապահության մասին և այն դարձրել էր ԱԺ զեկույց չարաշահումների մասին՝ ուղղելով ... իմ դեմ։ Երբ որ դատախազությունը ամեն ինչ քննեց և հայտարարեց ոչինչ չկա, ես ինքս դիմեցի իրավապահներին ԱՍ-ին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Վերջինս եկավ դատախազություն և ասաց ... կատակ է արել (տես կից դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Ա.Կռոյանի նամակը)։ Եթե այն ժամանակ ՌՔ-ը թույլ տար, որ Սադոյանին նստացնեն, ինքը հիմա այս օրին չէր լինի։ Իսկ այդ պատմության մորալն է. մազութի գործը, որի մասին հասարակությանը բզբզում էին 2 տարի շարունակ, պարզապես ... չի եղել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր