Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

30 ապր 2020 16:35

Ունենք մեկ պաշտոնական տվյալ, որ Միքայել Մինասյանը ՀՀ-ի տարածքում չի գտնվում. Արթուր Դավթյան

Այս պահին մենք տարբեր նախաքննական մարմինների վարույթում մի քանի քրեական գործեր ունենք, նախադեպը չունեցող ծավալների քննության։ Քրեական գործով ձեռք բերված նախնական տեղեկություններով՝ մենք օպերատիվ տեղեկություններ, ինչպես նաև փաստական տվյալներ ունենք, որոնց վերլուծությունը վկայում է 10 նույնիսկ 15 տարի տևական ժամանակ թաքցված և արտոնյալ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների վերաբերյալ։ Ակս մասին այսօր՝ ապրիլի 30–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։


«Այդ տնտեսական գործունեությունը հաճախ իրականացվել է շուրջ 100 սուբյեկտների կողմից։ Ձեռք են բերվել որոշակի օպերատիվ տեղեկություններ, որոնք վկայում են այդ ամբողջ գործողությունը մեկ կամ երկու կենտրոններից ղեկավարված լինելու, որովհետև սխեման այնպիսին է, որ այդ գործունեության հատկապես արտոնյալ հատվածը այլ կերպ, քան կազմակերպված եղանակով՝ չէր կարող իրականացվել»։


Նրա խոսքով՝ մեր երկրում այս ծավալի քրեական գործեր երբեք չեն քննվել։


«Այս հարյուրավոր ընկերությունների տնտեսական գործունեությունը, դրանց գործունեության գումարային շարժերը, ըստ էության, նաև առերևույթ վկայում են, որ կազմակերպվել է այնպիսի եղանակով, որպեսզի մի օր դրա բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ ստեղծվեն։ Խոչընդոտները հենց իրենց այդ քողարկված եղանակով գործունեության ծավալմամբ են պայմանավորված։


Այսօր թիմային համագործակցված աշխատանք է իրականացվում նաև միջազգային համագործակցության ոլորտում։ Քրեադատավարական գործիքակազմի միոջոցով մենք բոլոր այդ օպերատիվ տվյալները ստուգելու և արդյունքում դրանք հերքող կամ հավաստող ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտություն ունենք։ Որ փուլում առերևույթ հանցագործության վերաբերյալ ապացուցողական բազա կհավաքվի, այդ փուլում կսկսվեն հետապնդումներ։ Մենք առանձին դեպքերում հիմա էլ ունենք որոշակի անձանց նկատմամբ հետապնդումներ»,– ասաց նա։


Դավթյանը մասնավորեցրեց, որ խոսքը վերաբերում է քրեական գործերի, որոնց վերաբերյալ եղել են նաև առանձին հրապարակումներ, օրինակ՝ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացված հետապնդման առիթով, Միքայել Մինասյանի նկատմամբ արդեն իսկ սկսվել է քրեական հետապնդում։


Լրագրողի դիտարկմանը, որ Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառումներ է անում և արդյոք հնարավոր չէ՞ նրան գտնելը, Դավթյանը պատասխանեց. «Կարող է անել այդպիսի հրապարակումներ, սակայն իր տեղը հնարավոր չլինի հայտնաբերել, ունենք մեկ պաշտոնական տվյալ, որ Միքայել Մինասյանը ՀՀ-ի տարածքում չի գտնվում։ Բնականաբար նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը նաև միջազգային կոնվենցիոն կարգավորումների շրջանակներում պետք է իրացվի գործընկեր երկրների իրավապահ մարմինների կողմից»։


Հարցին՝ վարչապետի խոսնակի հայտարարություններում արդյոք անմեղության կանխավարկածի խախտում կա՞ր, գլխավոր դատախազը պատասխանեց. «Անմեղության կանխավարկածի խախտման փաստի առկայության որոշողը դատարանն է։ Մենք քրեական վարույթում ունենք ոսկե կանոնը. անձը անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունը հաստատված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Սակայն ինքներս էլ ականատես ենք բազում անձանց կողմից նախնական իրենց դիտարկումների և տեղեկությունների հրապարակումների»։


Հարցին՝ արդյոք նշված քրեական գործերում կա՞ն խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս պարզել իրականությունը, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Իմ ասած խոչընդոտ բառի իմաստն այն է, պատկերացնենք, որ հանցագործություն ես իրականացնում, պլանավորում և իրականացնում ես այնպես, որ հետևիցդ եկողն այդ հետքերը կտեսնի, դու փորձում ես այդ հետքերը թաքցնել կամ կորցնել։ Մեր պարտքն է՝ որքան էլ որ դա մտածված և կազմակերպված լինի, անենք այնպես, որ հնարավոր լինի այդ հետքերը բացել»։


Դավթյանն ասաց, որ այս պահին չի կարող նշված քրեական գործերում առկա գումարների մասին խոսել. «Նախնական մեր օպերատիվ տվյալներով հարյուրավոր միլիոնավոր դոլարների մասին է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր