ՌԴ գրոհած 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, բնակելի շենք է վնասվել          9 տարի առաջ այս օրն Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 2-ի համար    

02 մայիս 2020 16:34

Ալեն Սիմոնյանը ուղեղի ցնցում է ստացել. փաստաբան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ուղեղի ցնցում է ստացել «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի հետ ծեծկռտուքի արդյունքում: Այս մասին NEWS.am-ին  հայտնեց Ալեն Սիմոնյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:


«Ալեն Սիմոնյանը 3 օր գտնվել է հիվանդանոցում, սակայն  արդեն տանն է ունի գլխացավ, գլխապտույտ եւ այտուց հարվածի տեղում»,-հայտնեց նա:


Փաստաբանը նաեւ նշեց, որ գլխով հարված իրոք տեղի է ունեցել, բայց թե ինչի հետեւանքով է կոտրվել Արթուր Դանիելյանի քիթը, պետք է պարզի քննությունը, քանի որ միջադեպից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել 5 հոգու մասնակցությամբ, որտեղ հարվածներ է ստացել թե΄ Ալեն Սիմոնյանը, թե΄ Արթուր Դանիելյանը:


Ալեքսանդր Սիրունյանը նաեւ նշեց, որ քրեական գործի նյութերը Ոստիկանության Կենտրոնի բաժնից  փոխանցվել են ՀՔԾ:


Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Արամի փողոցի վրա ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կազմակերպության անդամ Արթուր Դանիելյանի միջև։ Ալեն Սիմոնյանի խոսքով` Արթուր Դանիելյանն իրեն հայհոյել է, ինչից հետո ինքը գլխով հարվածել է Դանիելյանի քթին, ինչի հետևանքով կոտրվել է Դանիելյանի քիթը։ Արթւոր Դանիելյանի պաշտպանն էլ հայտնել էր, որ վիրահատության անհրաժեշտություն կա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր