Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

05 մայիս 2020 15:58

Ինձ ուղղակի ցնցել է առողջապահության նախարարի անմարդկային գրառումը.պարոն նախարար, դադարեք մահացող մարդկանց պացիենտ անվանել

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ ուղղակի ցնցել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումը Կարեն Վարդանյանի մասին: Դժվար է պատկերացնել, որ մարդասիրական՝ բժշկի մասնագիտություն ունեցող մարդն այսպիսի չարությամբ կարող է խոսել հարգարժան մեկի կամ որևէ մարդու մասին: Չարությունն ու բժշկի մասնագիտությունն անհամատեղելի են: Պարզել է մարդու հիվանդությունները և դրա վրա կառուցել իր չարագույժ մտքերը: Սա անհանդուրժելի և անմարդկային գրառում է: «Ցավում եմ, որ գիտության և գիտական ապացույցների վրա հիմնված մի ամբողջ ոլորտ կարող է ներկայացված լինել նման մտքեր արտահայտող անձի կողմից ու շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը», - գրել է նախարարը:


Ի դեպ, պարոն նախարար, դադարեք մահացող մարդկանց պացիենտ անվանել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր