«Առանց կրակի ծուխ չի լինում».Իրանը պատրաստվում է կամ արդեն ուղարկել է 4000 հոգանոց զորախումբ Հայաստան կամ Արցա՞խ          Այդ նույն «Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ, չի կարելի ասել, թե ֆանտաստիկ բան է       Բարդ իրավիճակում ենք հայտնվել.հնարավոր պատերազմի վտանգի մասին հայտարարություններով ոչ թե ժողովրդին վախեցրեք, այլ սթափության կոչ արեք    

06 մայիս 2020 14:26

Ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞, տենց բան,ոստիկանները գողերի հետ պայմանավորվել են բացահայտել գողությունները, որ պարգևավճար ստանան

Հանցագործությունների թիվը նախորդ տարվա ընթացքում աճել է 42 հազարով կամ 21 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը և վարչապետին հարցրեց՝ ինչով է պայմանավորված այս աճը։


Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ իրենք ներդրել են բացահայտումների դիմաց պարգևատրումների համակարգ, որը որոշ դեպքերում աշխատել է հակառակ իրենց նախատեսածի։ Վարչապետը պատմեց, որ ոստիկանության բաժիններից մեկի ղեկավարը գողերի հետ պայմանավորվել է, որ նրանք գողություն անեն, իսկ իրենք գան գողոնը գտնեն և պարգևավճար ստանան։


«Ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞, տենց բան»,- իր զարմանքը արտահայտեց Փաշինյանը։


Մեկ այլ խնդիր, ըստ Փաշինյանի, այն է, որ Հայաստանում կալանավորումների քանակը նվազել է, ինչը նույնպես բերում է հանցագործությունների աճի ռիսկերի։ Ըստ Փաշինյանի՝ նույնիսկ կան գողության գործերով ներգրավվող անձինք, որոնք նախաքննության ընթացքում նոր գողություններ են անում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր