17:00 - Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը         16:44 - Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել.կորոնավիրուսի տարածման դեպքերը շարունակում են ավելանալ Գեղարքունիքի մարզում      16:17 - Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը․ Արտասովոր երեւույթին Կոտայքի մարզի բնակիչներն ականատես էին եղել    

08 մայիս 2020 10:17

Փաշինյանը դրու­թյու­նը փր­կե­լու հա­մար ա­ռա­ջի­նը «կզո­հի» հենց Թո­րո­սյա­նին․ «Իրատես»

 «Այն, որ իշ­խա­նու­թյու­նը կո­րո­նա­վի­րու­սի հետևանք­նե­րով պայ­մա­նա­վոր­ված ի­րա­վի­ճա­կի կա­ռա­վա­րումն ամ­բող­ջու­թյամբ տա­պա­լել է, վկա­յում է վա­րա­կա­կիր­նե­րի օր օ­րի մե­ծա­ցող թի­վը։ Կա­րան­տի­նա­յին ռե­ժիմն ամ­բող­ջու­թյամբ ան­հաս­կա­նա­լի ու ա­նօ­գուտ շր­ջան դար­ձավ։ Ոչ մի էա­կան խն­դիր այդ ըն­թաց­քում չլուծվեց, մար­դիկ մնա­ցին տա­նը, տն­տե­սա­կան վի­ճա­կը ծայ­րա­հեղ վա­տա­ցավ, իսկ վա­րա­կը մեծ տարածում ու­նե­ցավ հան­րա­պե­տու­թյու­նով մեկ։


Հի­մա իշ­խա­նու­թյու­նը կանգ­նած է մե­ղա­վոր­ներ փնտ­րե­լու և ձա­խող­ման հա­մար պա­տաս­խա­նա­տու­ներ գտ­նե­լու խնդ­րի ա­ռաջ։ Եվ, ըստ «օ­դում կախ­ված լու­րե­րի», այդ մե­կին գտել են` ա­ռող­ջա­պա­հու­թյան նախա­րար Ար­սեն Թո­րո­սյան։ Այս պաշ­տո­նյա­յի բազ­մա­թիվ հա­կա­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը իշխանու­թյու­նում դժ­գո­հու­թյան մեծ ա­լիք են բարձ­րաց­րել։ Նե­րիշ­խա­նա­կան քն­նա­դա­տու­թյուն­ներն այս ան­ձի շուրջ այն­քան շատ են, որ դրու­թյու­նը փր­կե­լու հա­մար Փա­շի­նյանն ա­ռա­ջի­նը «կզո­հի» հենց Թո­րո­սյա­նին։




Պարզ­վում է նաև, որ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րից ա­զատ­վե­լու հար­ցը հա­սել է ան­գամ Առողջապահու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյուն։ Կա­ռա­վա­րու­թյու­նում խո­սակ­ցու­թյուն է պտտ­վում, թե Ար­սեն Թո­րո­սյա­նը Հա­յաս­տա­նում, այս­պես ա­սած, ԱՀԿ-ի «ազ­դե­ցու­թյան գոր­ծա­կալ» է, և այս եզ­րա­հան­գու­մը պա­տա­հա­կան չէ։


Նա­խօ­րեին, երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը զրու­ցել է ԱՀԿ-ի ղե­կա­վա­րի հետ, վեր­ջինս նրան հոր­դո­րել է Ար­սեն Թորո­սյա­նին պաշ­տո­նից չա­զա­տել։ Կան­սա՞ այս պա­հանջ-հոր­դո­րին Փա­շի­նյա­նը, թե՞ ոչ, ա­ռա­ջի­կա­յում պարզ կլի­նի, բայց, այս­պես թե այն­պես, ձա­խող­ված կա­ռա­վար­ման հա­մար մե­ղա­վոր­ներ են պետք, և քավու­թյան նո­խազ­ներ, ան­կաս­կած, կգտն­վեն»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր