17:00 - Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը         16:44 - Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել.կորոնավիրուսի տարածման դեպքերը շարունակում են ավելանալ Գեղարքունիքի մարզում      16:17 - Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը․ Արտասովոր երեւույթին Կոտայքի մարզի բնակիչներն ականատես էին եղել    

08 մայիս 2020 16:34

Տեսանյութ.Խցում իմ շփման մակերեսը շաբաթվա ընթացքում 70 մարդ է, ոչինչ չկա վարակի դեմ պայքարելու համար

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասով գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա դատական նիստին պատասխանեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի հարցերին՝ կորոնավիրուսի շրջանակներում:


Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստին ՀՀ երեք նախկին վարչապետների և Արցախի նախկին վարչապետի կողմից ներկայացվեց երաշխավորություն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Ի թիվս այլ հիմնավորումների՝ պաշտպանական կողմը նաև միջնորդել է կորոնավիրուսով պայմանավորված ռիսկային տարիքային խմբում գտնվող ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել կալանքից:


Աննա Դանիբեկյանի հարցին, թե բանտախցում այլ անձինք կա՞ն, թե՝ ոչ, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ընդհանրապես աշխատողներն աշխատում են մեկ օր և երեք օր ազատ են։ Աշխատողների 90 տոկոսը երիտասարդ է, և սա նշանակում է, որ նրանք կարող են վարակակիր լինել և դա իրենց համար չզգացվի, 22-35 տարեկան են: Հիմա ես իմ ցանկությամբ խցում մենակ եմ, բայց շփում անձնակազմի հետ կա, հնարավոր չէ այդ պայմաններում շփում չունենալ: Բացի այդ, ուտելիքը բերում են փաթեթավորված, և որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե ով է այն սարքում, ով է առաքում, որևէ թեստավորում չի արվում, շենքում չկա օդափոխություն, ոչինչ, պայմաններ չկան վարակի դեմ պայքարելու համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:




Հայկ Ալումյանն էլ հավելեց, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանը գտնվում է բժշկական կենտրոնում, խնդիրներին ավելանում է նաև այն, որ հիվանդասենյակում նրա հետ միասին անպայման պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկի ծառայող և նրանք աշխատում են հերթափոխով:


Արամ Վարդևանյանն էլ հավելեց, որ Երևան քրեակատարողական հիմնարկում քննչական , փաստաբանական գործողությունների համար չափանիշները չեն պահպանվում. «Առնվազն առողջապահության նախարարի խոսքերով՝ ես հիվանդանալու եմ, ժամանակի հարց է, իսկ հիմնարկում շփումը կես մետր հեռավորության վրա է»:


Արամ Օրբելյանն էլ ասաց, որ մի շարք հիմքերով դատախազությունը սեփական նախաձեռնությամբ այլ անձնաց միջնորդել է կալանքից ազատ արձակել, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դա չանելը կդիտվի խտրականություն: Արամ Օրբելյանը նաև նշեց, որ բացի այս հիմքով խափանման միջոցը փոխելուց, նաև դատարանը կարող է դիտարկել գրավով կամ երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունները:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր