Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»          Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների       Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

12 մայիս 2020 12:16

Կորոնավիրուսը հասավ Սպիտակ տուն

Թրամփի վարչակազմի առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները, որոնք առնչվում են նոր կորոնավիրուսին վերաբերող հարցերին, այս շաբաթ Սենատում հեռավար վկայություն կտան վիդեոկոնֆերանսի միջոցով, այն բանից հետո, երբ նրանցից երեքի և հանձնաժողովի նախագահի մոտ հայտնաբերվել է COVID-19:Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։ 


Բացի այդ, փոխնախագահ Մայք Փենսը ինքնամեկուսացել էր հանգստյան օրերին այն բանից հետո, երբ իր աշխատակազմի անդամը ստացավ դրական պատասխան կորոնավիրուսի թեստին: Փենսը ղեկավարում է Թրամփի կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խումբը:


Այս զարգացումները ընթացան վարչակազմի կողմից տնտեսությունը վերաբացելուն ուղղված ջանքերի պատկերին: Բացի այդ, Սենատում, սենատոր Լամար Ալեքսանդրի աշխատակազմի անդամի մոտ ևս հայտնավբերվել է COVID-19, որի արդյունքում սենատորը որոշեց նախագահել երեքշաբթի օրվա լսումներին վիդեոկոնֆերանսի միջոցով և ինքնամեկուսանալ երկու շաբաթով Թենեսի նահանգի իր տանը:


Առողջապահության ոլորտի փորձագետների քննարկումներին զուգահեռ, նախագահ Թրամփի փաստաբանները փորձում են համոզել Գերագույն դատարանին թույլ տալ նախագահ Թրամփին չհրապարակել իր հարկային և այլ ֆինանսական հաշվետվությունները: Դատավորները հեռախոսով լսում են փաստաբանների փաստարկներն առանցքային այս գործի շուրջ, որը կարող է ազդել նախագահական ընտրապայքարի արդյունքների վրա: Նախագահի դեմ կայացրած վճիռները կարող են հանգեցնել անձնական ֆինանսական տեղեկատվության հրապարակմանը, որի դեմ Թրամփը համառորեն պայքարում է:


Բացի այդ, հինգշաբթի օրը Ներկայացուցիչների պալատում լսումներ էին անցկացվում Կենսաբժշկական առաջադեմ հետազոտությունների և զարգացման մարմնի նախկին տնօրեն դոկտոր Ռիկ Ա Բրայթի հետ կապված զարգացումների առնչությամբ: Բրայթը պնդում է, որ իրեն ընդհանրապես հեռացրել են աշխատանքից և իջեցրել պաշտոնը, քանի որ ինքը դեմ է եղել Թրամփի կողմից հավանություն տրված մալարիայի դեմ դեղամիջոցի համատարած օգտագործման քաղաքական որոշմանը:


Սակայն ընթացիք շաբաթվա ամենակարևոր զարգացումներից է լինելու վարչակազմի և Կոնգրեսի արձագանքները բիզնեսների վերաբացմանը, քանի որ նահանգները աստիճանաբար թուլացնում են այն սահմանափակումները, որոնք նախատեսված էին կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու համար:


Որոշումները վերաբացման մասին ընդունվում են նախընտրական ժամանակաշրջանում, երբ վեց ամսից պակաս է մնացել մինչև ընտրությունները: Նախագահ Թրամփը և այլ գործիչներ հանրային առողջապահության և տնտեսական ճգնաժամի այս պայմաններում փորձում են վերընտրվել նոյեմբերի 3-ին:


Ըստ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի, զգուշավորությամբ վերաբացելու դեպքում ու նահանգապետների հետ համագործակցությամբ, ռիսկը նվազում է: Ֆինանսների նախարարն ավելի մեծ վտանգ է տեսնում երկիրը փակ պահելու մեջ: Վերջինս վերաբացման հիմնական ջատագովներից է:


Սակայն օրերս Սպիտակ տանը կորոնավիրուսով հիվանդ հայտնաբերելուց հետո կարանտինում են հայտնվել Սպիտակ տան հանձնախմբի մի շարք պաշտոնյաներ, ներառյալ Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Էնթոնի Ֆաուչին. Վարակի վերահսկման կենտրոնի տնօրեն դոկտոր Ռոբերտ Ռեդֆիլդը և Սննդի և դեղորայքի վարչության հանձնակատար, դոկտոր Սթիվեն Հանը: վերջիններս ինքնամեկուսացել են երկու շաբաթով:


Այս զարգացումներն ու Սպիտակ տան մի շարք կանխարգելիչ միջոցառումները երկրի առաջնոդների առողջության և անվտանգության պահպանման ուղղությամբ որոշակի հակասություն են ստեղծել նախագահի որդեգրած ուղեգծի հետ, ով հրաժարվում էր դիմակ կրել Սպիտակ տանը կայացած հանդիպումների կամ հրապարակային միջոցառումների ժամանակ:


Թրամփն ասել է, որ որոշ աշխատակիցներ, ովքեր շփվում են նրա հետ սերտորեն, այժմ ամեն օր կթեստավորվեն: Բացի այդ, Փենսը լրագրողներին տեղեկացրել է, որ ինչպես ինքը, այնպես էլ նախագահ Թրամփն այժմ նույնպես ամեն օր կթեստավորվեն:


Թրամփի խորհրդական Քևին Հասեթը նշել է, որ այսօր մտահոգիչ և վտանգավոր է դարձել բազմամարդ Սպիտակ տուն աշխատանքի գնալը: Նա նշել է, որ պահպանում է սոցիալական հեռավորության կանոնը և կրում դիմակ, սակայն նա վստահ է, որ այսօր երկրին ծառայելու ժամանակն է:


Սենատն այս շաբաթ կվերսկսի իր նստաշրջանը: Ներկայացուցիչների պալատը դեռ չի նախատեսել իր վերադարձը աշխատանքի, քանի որ դեմոկրատները վճռական են տրամադրված կորոնավիրուսային օրինագծի հարցում, որը պատրաստ կլինի քվեարկությանը նախքան անդամների վերադարձը:


Այժմ քննարկվող հիմնական թեմաներից է աջակցության նոր փաթեթի հնարավոր ընդունումը , որի շուրջ դեռևս չկա համաձայնություն: Գործադիրը չի շտապում առաջարկել նոր փաթեթ, իսկ հանրապետականների շրջանում չկա միասնական տեսլական հաջորդ քայլի վերաբերյալ: Հայտնի է, որ այս ուղղությամբ ընթանում են քննարկումներ գործադիր ու օրեսդիր մարմինների ներկայացուցիչների միջև, որին մասնակցում են գործիչներ երկու կուսակցություններից:


Նախագահի տնտեսական հարցերով խորհդական Լարի Քուդլլովն առաջարկում է սպասել մի փոքր խրախուսման առաջին փաթեթի տնտեսական ազդեցությունը գնահատելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր