Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

12 մայիս 2020 12:36

Ապօրինի գույքի 75 տոկոսը պետությանը փոխանցելով՝ անձը չի ազատվի քրեական պատասխանատվությունից

ՀՀ արդարատության նախարար Ռուսաստամ Բադասյանը նկատում է, որ դատական օրենսգրքով նախատեսված մեխանիզմներով՝ դատավորների բարեվարքության ստուգումը կամ այլ կերպ ասած՝ վեթինգի գործընթացը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին, նվազագույնի է հասցված գործադիր իշխանության դերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը։


Բադասյանը նախ նշեց, որ Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով հիմնականում երեք մեխանիզմ է ֆիքսվել, որոնցից առաջինը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջոցով դատավորի գույքային դրության ստուգում: «Երկրորդ մեխանիզմը դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի գործունեությունն է լինելու: Հանձնաժողովը բաղկացած է լինելու 5 անդամից, որոնք պետք է ընտրվեն Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Նրանցից 3-ը դատավոր են, 2-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Սա միտումնավոր է արվում, որ գործընթացը լինի հնարավորինս թափանցիկ»,-ասաց նախարարը:


Գնահատման հանձնաժողովի հիմնական առաքելությունը բացարձակապես կարգապահական վարույթ հարուցելը չէ, սակայն դա էլ է հնարավոր: Այն հետևելու է, թե դատավորի կողմից որքանով են ողջամիտ ժամկետը պահպանվում, արդյոք դատական ակտերը համապատասխանում են հիմնավորվածության չափանիշներին, արդյոք դատավորի կողմից պահպանվում են էթիկայի նորմերը, վարքագծի կանոնները: Դրա հիման վրա վարվելու է դատավորների առաջխաղացման ցուցակը, որոշվելու են վերապատրաստման դասերը:


Փաշինյանը հետաքրքվեց, եթե դրա հիման վրա ֆիքսվի, որ դատավորն իր նախկին դատավճիտներում խախտումներ է արել, ապա ինչպե՞ս է լինելու: Նախարարը պատասխանեց, որ եթե չեն անցել վաղեմության ժամկետները, ապա դատավորն իրավունք ունի դիմելու Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, որն էլ երրորդ գործիքն է: Հանձնաժողովն էլ իրավունքի ունի կարգապահական վարույթ հարուցել և դրանով միջնորդություն ներկայացնել ԲԴԽ: Էթիկայի և կարգապահական հանձնաժողովը բաղկացած է լինելու 8 անդամից: 6 դատավորները ներառական ընտրված են լինելու տարբեր ատյաններից և տարբեր մասնագիտացումներից և 2 դատավորներ լինելու են քաղհասարակության ներկայացուցիչներ:


«Եթե նայենք դատական օրենսգրքի պատկերը, մեկ բառով ամբողջ դատական համակարգի, ինչ բառ ուզում է օգտագործենք՝ բարեվարքության ստուգումը կամ վեթինգը, վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին: Եվ սա կարծում եմ, որ լավագույն ստանդարտն է: Վենետիկի հանձնաժողովը նշում է իր կարծիքում, որ հենց դատական համակարգը, երաշխավորելով իր համակարգի անկախությունը, զբաղվի նմանատիպ հարցերով և գործադիր իշխանության դերը հասցվի նվազագույնի»,-ասաց Բադասյանը:


«Դա մեր քաղաքական կամքն է»,-ասաց վարչապետն ու նկատեց, որ քաղաքացիների մոտ հարց կառաջանա՝ պարզ չէ՞, որ դատական համակարգն ինքն իրեն կպաշտպանի, և ինքնամաքրման գործընթաց չի անցնի: Նա հարցրեց, թե ինչու՞ է դատական համակարգը շահագրգռված լինելու, որ այդ ինքնամաքրումը լինի:


Բադասյանը նշեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինքնավար մարմին է, դա մի երաշխիք, որ կաշխատի: Մյուս երկու հանձնաժողովներում դատավորներից բացի այլ անդամներ ևս կան: Նախարարը կարծում է նաև, որ դատական համակարգում կան այն մարդիկ, որոնք ևս իրենց համակարգի մասին մտածում են, իրենց համակարգի բարեփոխման, հեղինակության համար իրենք էլ են մտահոգված:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր