Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

21 մայիս 2019 17:25

Տեսանյութ.Վեթինգ՝ բոլոր դատավորների նկատմամբ,այդ շրջանակում դատավորների ունեզրկումներ կլինեն

 
Պետք է տարանջատենք իրավական և քաղաքական գործընթացները: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք ուներ դատարանների մուտքերը փակելու կոչ անել: «Սա քաղաքական գործընթաց էր, և ես չեմ շտապի գնահատականներ տալ: Պետք է տարբերակել իրավական գործընթացը քաղաքականից: Ժամանակը կգա, կտամ գնահատական»,- ասաց նա: Անդրադառնալով դատական համակարգում վեթինգի կիրառմանը՝ նախարարը նշեց, որ բոլորին է հայտնի դատական համակարգում կուտակված խնդիրների մասին, ուստի դրանք պետք է շուտափույթ լուծել: «Վեթինգն առաջին անգամ չէ, որ կիրառվում է աշխարհում: Այն կիրառվում է եվրոպական կառույցների հորդորով: Վեթինգը բոլոր դատավորների նկատմամբ է կիրառվելու՝ առանց խտրականության»,- նշեց Արտակ Զեյնալյանը: 

 Արտակ Զեյնալյանը չի բացառում, որ դատական համակարգը բարելավելու շրջանակում կիրառվող վեթինգի արդյունքում կարող են ունեզրկումներ լինել: Այս մասին նախարարն ասաց լրագրողների հետ զրույցում: «Այժմ մշակվում է անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի մասին օրենքի նախագիծ: Այդ օրենքի շրջանակում կլինեն նաև քաղաքացիական վարույթներ բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կարող էին անօրինական գույք ձեռք բերել»,- ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր