17:06 - Տեսանյութ.Առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից. ԱՀ ՊՆ         16:30 - Տեսանյութ.Հայ երիտասարդի զվարճալի դիմակը՝ հատուկ ուտել-խմելու համար      16:02 - Խոսում են վաքսինաների մասին...մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին    

13 մայիս 2020 11:35

Տեսանյութ.Եթե հիվանդացությունների դեպքերն այս տեմպերով գնան, մենք ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների. Նիկոլ Փաշինյան

«Ցավով պետք է նշեմ, որ կորոնավիրուսի ճգնաժամը մեր հանրային ուշադրությունից դուրս է մնում, և այստեղ մենք պրոբլեմների առաջ ենք կանգնում»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, արդեն մի քանի օր Հայաստանում կորոնավիրուսի 100-ից ավելի վարակման դեպք են ունենում, ինչը նշանակում է, որ հակահամաճարակային պայմանները համատարած կերպով չեն պահպանվում։


«Ըստ էության, հաշվի առնելով երկրում առկա տնտեսական և սոցիալական վիճակը, նաև այն, որ կորոնավիրուսը դեռ երկար շարունակելու է ներկա մնալ մեր կյանքում, որոշեցինք գնալ սահմանափակումների փուլային նվազման ճանապարհով»,- ասաց Ն. Փաշինյանը։

Վարչապետը կրկնեց, որ պետք է պահպանվեն սահմանված կանոնները, սոցիալական հեռավարությունը։

«Քանի որ կորոնավիրուսը նվազագույնը 1 տարի մեր կողքին է լինելու, մենք պետք է սովորենք ապրել զուգահեռ։ Բայց դա չի նշանակում՝ առանց կաշկանդվածության վարակվել, առանց կաշկանդվածության վարակել։ Եթե այս տեմպերով գնանք և նոր հիվանդացությունների դեպքերն այս տեմպերով ավելանան, մենք ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների, որոնց նպատակն այն է լինելու, որ հանկարծ չլինի այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որևէ քաղաքացի մնա առանց բուժօգնության», - հայտարարեց վարչապետը։

Ն. Փաշինյանն ասաց, որ փողոցներում տեսնում է իրար ձեռքով բարևող մարդկանց, իրար շատ մոտ զրուցող մարդկանց. «Սա մեծ պրոբլեմ է և այս տեմպերով կարող ենք շատ լուրջ ճգնաժամի առաջ կանգնել»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր