ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»          Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»       Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»    

14 մայիս 2020 15:38

Հրանտ Դինքին սպանած մարդասպանին ազատ կարձակեն 9 ամիս հետո

Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին 2007թ. հունվարի 19-ին թերթի խմբագրատան առջև սպանած Օգյուն Սամասթը 9 ամսից կարող է հայտնվել ազատության մեջ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։


Սամասթն արդեն 13 տարի 5 ամիս անցկացրել է բանտախցում և նրա պատժաժամկետի ավարտին մնացել է 1 տարի 9 ամիս։


Սակայն պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի շրջանակներում նախատեսվում է, որ մարդասպանին ազատ կարձակեն 9 ամիս հետո։


Հիշեցնենք, որ անվանի պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության ծրագրմանն ու իրականացմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի տասնյակ անձանց թվում կան նաև բարձրաստիճան պաշտոնյաներ կան։ Սա Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից է, որը շարունակվում է արդեն 13 տարի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր