Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

14 մայիս 2020 17:01

Տեսանյութ.Վտանգը դեռ կա,ովքեր ունեն հնարավորություն իրենց երեխաներին չտանել մանկապարտեզ, կոչ ենք անում չտանել

Հեռավար ռեժիմով իրենք աշխատանքը կտարողներին կոչ եմ անում շարունակել նույն ռեժիմով շարունակել աշխատանքը, որովհետեւ իրականում վարակը դեռեւս առկա է եւ տարածվում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:


«Այնուամենայնիվ, եթե կա հնարավորություն աշխատանքը կազմակերպել հեռավար, կոչ ենք անում հենց այդպես անել»,-ասաց նա:

Հարցին, թե մայիսի 18-ին մանկապարտեզները բացվելուց հետո արդյոք պարտադիր է լինելու երեխաներին մանկապարտեզ տանելը, Ավինյանն արձագանքեց. «Որեւէ պարտադրանք չի կարող լինել: Այս քայլն արվում է անհրաժետությունից ելնելով, որպեսզի աշխատող ծնողները ունենան հնարավորություն երեխային ուղարկել նախակրթարան, որի համար հատուկ կանոններ են գործելու: Այսօր կհրապարակվի պարետի որոշումը, որտեղ մանրամսնորն նկարագրված են սահմանված կանոնները»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր